https://arm.sputniknews.ru/20220621/velikhan-khlghatjany-kmna-azatutjan-mej-datarany-merzhel-e-qnnichi-mijnvordutjuny-43886513.html
Վելիխան Խլղաթյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը
Վելիխան Խլղաթյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը
Sputnik Արմենիա
Մայիսի 15-ին դատարանը մերժել էր ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T14:18+0400
2022-06-21T14:18+0400
2022-06-21T15:13+0400
դատ
գյումրի
ընդդիմություն
դիմադրություն շարժում
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877160_0:84:1600:984_1920x0_80_0_0_276b34a0bbb8316dac475d7754ea6beb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանը կմնա ազատության մեջ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը։Մայիսի 15-ին հայտնել էինք, որ դատարանը մերժել է ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։Հավելենք, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել7 անձի, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:«Գյումրեցի պապիկների» գործով մեղադրյալները կմնան կալանավորված. Վարդևանյան
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877160_0:0:1423:1067_1920x0_80_0_0_f5fba93ac90c658e2af061e02c73440b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ, գյումրի, ընդդիմություն, դիմադրություն շարժում, կալանք
դատ, գյումրի, ընդդիմություն, դիմադրություն շարժում, կալանք
Վելիխան Խլղաթյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը
14:18 21.06.2022 (Թարմացված է: 15:13 21.06.2022) Մայիսի 15-ին դատարանը մերժել էր ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանը կմնա ազատության մեջ։ Տեղեկությունը «
Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, մերժեց Գյումրու «պապիկների գործով» դատախազի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ` դատական ակտը թողնելով անփոփոխ»,- գրել է պաշտպանը։
Մայիսի 15-ին հայտնել էինք, որ դատարանը մերժել է ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։
Հավելենք, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել7 անձի, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: