https://arm.sputniknews.ru/20220621/teghekatvakan-hvosqeric-minchev-razmakan-iravitshakner-buzhashkhatvoghi-ajsorva-dzhvarutjunnery-43894227.html
Տեղեկատվական հոսքերից մինչև ռազմական իրավիճակներ. բուժաշխատողի այսօրվա դժվարությունները
Տեղեկատվական հոսքերից մինչև ռազմական իրավիճակներ. բուժաշխատողի այսօրվա դժվարությունները
Sputnik Արմենիա
Համաճարակաբան Արման Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բուժաշխատողի օրվան։ 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T17:44+0400
2022-06-21T17:44+0400
2022-06-21T17:44+0400
ռադիո
պոդկաստ
բժիշկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/15/43897750_0:0:1597:898_1920x0_80_0_0_4f8135825210c4fa5ab54d8937d66fed.jpg
Համավարակի ու պատերազմի ժամանակ հանրության աչքում բժիշկների հեղինակությունը վերականգնվեց
Sputnik Արմենիա
Համավարակի ու պատերազմի ժամանակ հանրության աչքում բժիշկների հեղինակությունը վերականգնվեց
Ակնառու է, որ համավարակի ու պատերազմի ժամանակ հանրության աչքում բժիշկների հեղինակությունը բարձրացավ, վերջին իրադարձությունները վերաիմաստավորեցին սպիտակ խալաթի դերակատարությունը և բժիշկները սկսեցին գնահատվել ըստ արժանվույն։ Բուժաշխատողի օրվան հետ կապված Sputnik Արմենիայի հետ զրույցվում նման կարծիք հայտնեց համաճարակաբան Արման Բադալյանը։Բադալյանի կարծիքով` դժվարություններն օրեցօր շատանում են, որովհետև ի հայտ են եկել այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում երբևէ չեն եղել` սկսած տեղեկատվական հոսքերից, վերջացրած ռազմաքաղաքական իրավիճակներով։ Անհրաժեշտ է պատվով դուրս գալ փորձություններից։«Հատկապես կանխարգելիչ բժշկության առումով այսօր կանգնած ենք մեծագույն խնդիրների առջև։ Բոլոր դասախոսությունների ու հանդիպումների ժամանակ նշում ենք, որ հանրային առողջապահական միջոցառումները վտանգված են, որովհետև կյանքի կոչումը, մասսայական քարոզն ունի պրոբլեմ, այսինքն` կա հրամցնելու խնդիր։ Ընդհանուր անկումային տրամադրությունների դեպքում մարդկանց ապատիան շատ մեծ է, բայց նույնիսկ նման պայմաններում մեզ համար չափազանց կարևոր է հիվանդությունների կանխարգելման խնդիրը»,– ասաց համաճարակաբանը։Բադալյանի խոսքով` թեև այսօր քաղաքացիները բավականին տեղեկացված են, սակայն ինֆորմացիոն դաշտում մեծ բաժին է կազմում ապատեղեկատվությունը, ինչը բարդացնում է հանրային առողջապահական ոլորտի մասնագետների աշխատանքը, քանզի երբեմն բարդ է լինում նույնիսկ մասնավոր հարցերի բարձրաձայնումը։Հիշեցնենք` Բուժաշխատողի օրը (բժշկական անձնակազմի օր) Խորհրդային Միությունում նշվում էր հունիսի 21-ին և մինչ օրս շարունակում է նշվել հետխորհրդային շատ երկրներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/15/43897750_163:0:1360:898_1920x0_80_0_0_2a5c9d4cb52bc46fa19e1690b6f11fd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, բժիշկ, հայաստան, аудио
պոդկաստ, բժիշկ, հայաստան, аудио
Տեղեկատվական հոսքերից մինչև ռազմական իրավիճակներ. բուժաշխատողի այսօրվա դժվարությունները
Համաճարակաբան Արման Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բուժաշխատողի օրվան։
Ակնառու է, որ համավարակի ու պատերազմի ժամանակ հանրության աչքում բժիշկների հեղինակությունը բարձրացավ, վերջին իրադարձությունները վերաիմաստավորեցին սպիտակ խալաթի դերակատարությունը և բժիշկները սկսեցին գնահատվել ըստ արժանվույն։ Բուժաշխատողի օրվան հետ կապված
Sputnik Արմենիայի հետ զրույցվում նման կարծիք հայտնեց համաճարակաբան Արման Բադալյանը։
«Բժշկի մասնագիտություն ընտրելիս միշտ պետք է գիտակցել, որ այն բավականին բարդ մասնագիտություն է, շատ դեպքերում կարող է լինել չգնահատված, կարելի է տարիների ընթացքում շատ բաների հասնել ու մի ակնթարթում վարկաբեկվել ի հայտ եկած որևէ խնդրի պատճառով և այդ պահին ոչ ոք չի հիշի, թե տվյալ բժիշկը նախկինում քանի կյանք է փրկել»,– ասաց համաճարակաբանը։
Բադալյանի կարծիքով` դժվարություններն օրեցօր շատանում են, որովհետև ի հայտ են եկել այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում երբևէ չեն եղել` սկսած տեղեկատվական հոսքերից, վերջացրած ռազմաքաղաքական իրավիճակներով։ Անհրաժեշտ է պատվով դուրս գալ փորձություններից։
«Հատկապես կանխարգելիչ բժշկության առումով այսօր կանգնած ենք մեծագույն խնդիրների առջև։ Բոլոր դասախոսությունների ու հանդիպումների ժամանակ նշում ենք, որ հանրային առողջապահական միջոցառումները վտանգված են, որովհետև կյանքի կոչումը, մասսայական քարոզն ունի պրոբլեմ, այսինքն` կա հրամցնելու խնդիր։ Ընդհանուր անկումային տրամադրությունների դեպքում մարդկանց ապատիան շատ մեծ է, բայց նույնիսկ նման պայմաններում մեզ համար չափազանց կարևոր է հիվանդությունների կանխարգելման խնդիրը»,– ասաց համաճարակաբանը։
Բադալյանի խոսքով` թեև այսօր քաղաքացիները բավականին տեղեկացված են, սակայն ինֆորմացիոն դաշտում մեծ բաժին է կազմում ապատեղեկատվությունը, ինչը բարդացնում է հանրային առողջապահական ոլորտի մասնագետների աշխատանքը, քանզի երբեմն բարդ է լինում նույնիսկ մասնավոր հարցերի բարձրաձայնումը։
Հիշեցնենք` Բուժաշխատողի օրը (բժշկական անձնակազմի օր) Խորհրդային Միությունում նշվում էր հունիսի 21-ին և մինչ օրս շարունակում է նշվել հետխորհրդային շատ երկրներում։