00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիսկեր կան, բայց պիտի հասկանալ` ինչն է միավորում. Ավատկովը` հայ-թուրքական հաշտեցման մասին

© Photo : official site of MFA of RA Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մեվլյութ Չավուշօղլույի հանդիպումը (12 մարտի, 2022թ). Անթալյա
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մեվլյութ Չավուշօղլույի հանդիպումը (12 մարտի, 2022թ). Անթալյա - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մեվլյութ Չավուշօղլույի հանդիպումը (12 մարտի, 2022թ). Անթալյա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանցիարևելագետը կարծում է, որ հայ-թուրքական բանակցություններում արագ առաջընթացի հույս պետք չէ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik, ԱշոտՍաֆարյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայրի մշակման գործընթացը շատ կարևոր է ինչպես գործընթացի կողմերի, այնպես էլ խոշոր դերակատարների համար: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ռուսաստանցի թուրքագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մերձավոր և հետխորհրդային արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։
Ինչպես հայտնի է, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել կարգավորման բանակցությունների համար։ Հայկական կողմի հատուկ ներկայացուցիչն է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան ներկայացնում է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Դիվանագետներն արդեն բանակցությունների երեք փուլ են անցկացրել։
Բանակցությունները ռուսական շահերի տեսանկյունից գնահատելով՝ Ավակովը նշում է, որ Մոսկվայի համար առանցքային գործոնը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատումն է։
«Մեզ համար իրավիճակը Հարավային Կովկասում կարևոր է շատ պատճառներով`այստեղ մեր եղբայրներն ու ընկերներն են։ Բացի այդ, այն ամենը, ինչ տեղի է ունենում այստեղ, այսպես թե այնպես ազդում է նաև Հյուսիսային Կովկասի վրա։ Մեծ պատմական կապ կա։ Շատ կարևոր է նաև, որ հայ-թուրքական գործընթացն առաջին հերթին ընթանում է Մոսկվայի միջնորդությամբ»,–նշեց թուրքագետը։
Նրա կարծիքով` ռուս գործընկերները, ասենք, ամերիկացի գործընկերներից տարբերվում են նրանով, որպատրաստ են լսել կողմերին։ Ռուսաստանը միշտ հաշվի է առնում է, կշռադատում է տարբեր կողմերի շահերը և փորձում է ինչ-որ փոխզիջումներ գտնել։

Կրեատիվ է պետք

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանի ու Թուրքիայի համար սկզբունքորեն կարևոր է հաղթահարել առկա խնդիրները։ Եվ դրան պետք է հասկանալ, թե ինչն է միավորում է ստեղծագործաբար մոտենալ։ Առաջին հերթին ։ Երևանին ու Անկարային միավորում են ենթակառուցվածքային նախագծերը, որոնք փոխկախվածություն են ենթադրում։ Տարբեր տեսակի տրանսպորտային, տնտեսական նախագծերի միջոցով կարելի է և պետք է աստիճանաբար նվազեցնել կոնֆլիկտայնությունը։
«Իհարկե, ռիսկեր նույնպես կան, և դրանք բավական լուրջ են։ Գործընթացը բարդ է, բազմաթիվ պատմական և հոգեբանական խոչընդոտներ կան։ Մենք բոլորս հիշում ենք հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Դա պատմության սև էջ է, և դժվար է մարդկանց գիտակցության մեջ հաղթահարել այն`հաշվի առնելով, որ թուրքերը երբեք չեն ճանաչի Ցեղասպանությունը։ Հենց այդ պատճառով էլ արագ արդյունքի հույս չկա»,-ասաց Ավատկովը։
Այսհամատեքստում արևելագետը Հայաստանի համար գլխավոր խնդիրն էհամարում բոլոր ռիսկերի հաշվարկումն ու վերլուծությունը։ Երևանը պետք է հասկանա, թե ինչի է այս ամենը հանգեցնելու տնտեսական, քաղաքական և այլ տեսանկյուններից։
Միաժամանակ նա վստահ է, որ նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության տեսանկյունից չի նվազում: Փորձագետի կարծիքով՝ Երևանի և Անկարայի հարաբերությունների ջերմացման դեպքում հայկական պետության համար գոյություն ունեցող սպառնալիքները բոլորովին այլ հարթության մեջ կհայտնվեն:

Թուրքերըբանակցությունների ընթացքում փորձում են «շրջանցել պատերը»

Ավատկովն ընդգծում է`պետք է հասկանալ, որ թուրքերը բավականին հմուտ դիվանագետներ են, նրանք կարողանում են բանակցություններ վարել։ Թուրք գործընկերները կարողանում են շատ գեղեցիկ խուսանավել, առկա իրավիճակն իրենց օգտին օգտագործել։
«Նույնիսկեթե նրանց ճանապարհին պատ լինի (շատ կարևոր է նրանց ճանապարհին որոշակի պատեր դնել), ապա նրանք կփորձեն այդ պատը շրջանցել, եթե անգամ այդշրջանցիկ ճանապարհը երկար է։ Թուրք գործընկերների հետ աշխատելիս այդ որակները պետք է հաշվի առնել»,-վստահ է մասնագետը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիան ակտիվ լոբբիստական խմբեր ունի շատ երկրներում։ Այդ խմբերը կարողանում են աշխատել մարդկանց հետ, գտնել նրանց թուլությունները։ Եվ, իհարկե, թուրքերը կարողանում են քաղաքական առևտուրանել։
Ավատկովի խոսքով՝ թուրք բանակցողները հենց սկզբից բարձր հայտեր են ներկայացնում։ Հակառակ կողմից արձագանքի բացակայության դեպքում հայտերի գինն ավելի է բարձրանում: Դա շատ լավ երևում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանավեճերի օրինակով։
«Սկզբում Անկարան մեկ պահանջ առաջ քաշեց, և երբ պատշաճ արձագանք չեղավ, ցուցակը սկսեց ընդլայնվել։ Առհասարակ ինձ թվում է, որ թուրքերի բանակցային արվեստի մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել»,–նկատեց թուրքագետը։

Թուրքիան հրաժարվո՞ւմ է անգլոսաքսոններից

Անդրադառնալով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների ֆոնին Թուրքիայի վարքագծին, Ավատկովը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Անկարան վերջին տարիներին բավականին պրոակտիվ քաղաքականություն է վարում։ Եվ եթե նախկինում այն ընկալվում էր որպես անգլոսաքսոններիկառուցած համակարգի մի մաս, ապա այսօր Անկարան փորձում է հեռավորություն պահպանել այդ նույն համակարգից։ Համենայն դեպս՝ ձևացնում է, թե հեռավորություն է պահպանում։ Իրականում իրավիճակը բավականին ոչ միանշանակ է։
«Թուրքիայի արտաքին քաղաքականությանը որոշակի երկակիություն է բնորոշ, երկու աթոռի վրա նստելու ձգտում։ Նույն Ռուսաստանին Թուրքիան փորձում է ապացուցել, որ ինքը գնալով ավելի ինքնուրույն է դառնում, իսկ ամերիկացիներին թուրքերը ցանկանում են ցույց տալ, որ խափանում են Մոսկվայի շահերը հետխորհրդային տարածքում։ Իրականում Թուրքիան առաջ է մղում իր սեփական շահերը, փորձում է փող վաստակել, խաղալ ուժային կենտրոնների հակասությունների վրա»,-համոզված է նա։
Ռուսաստանի համար մի կողմից լավ է, որ Թուրքիան ավելի ինքնուրույն դառնա, բայց մյուս կողմից՝ դա մարտահրավեր է, քանի որ Անկարան միաժամանակ դառնում է թուրքակենտրոն։ Ինքնուրույնության աճը պայմանավորված է արտաքին քաղաքականության մեջ ագրեսիվության աճով։
Ինչևէ, քաղաքագետի կարծիքով, ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչպես իրենց կպահեն գործընկերներն Անկարայում։ Եթեսպառնալիք լինի Ռուսաստանի անվտանգության և նրա շահերի համար, եթե հնարավոր չլինի խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, ապա միշտ կա ուժային մոդելը։
Թուրքական ֆեյք զարդանախշերը մեր տներում. ծանր հանցագործություն սեփական մշակույթի հանդեպ
Լրահոս
0