https://arm.sputniknews.ru/20220621/rd-karavarutjuny-havanutjun-e-tvel-verin-larsic-voch-heru-nvor-ancaketi-teghakajmany-43905402.html
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը
Sputnik Արմենիա
Կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման վրա։ 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T17:26+0400
2022-06-21T17:26+0400
2022-06-21T17:27+0400
հայաստան
վերին լարս
անցակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781462_0:300:2896:1929_1920x0_80_0_0_2dfc8e6cc1647f7d3240b9c194e220cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի` «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա կհատկացվի լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության գործառնություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ առաջարկ է մշակվում, ըստ որի` հայկական բեռնատարները կանցնեն Լարսով, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն Վլադիկավկազի մաքսակետում (գտնվում է Չմի բնակավայրում`Վերին Լարսից 6 կմ հեռավորության վրա)։Վրաստանը բեռնատարների համար թանկացրել է տարանցման վճարը․ մանրամասներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781462_42:0:2634:1944_1920x0_80_0_0_5c933cf6779a641719602feb1ba43428.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, անցակետ
հայաստան, վերին լարս, անցակետ
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը
17:26 21.06.2022 (Թարմացված է: 17:27 21.06.2022) Կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման վրա։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի` «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա կհատկացվի լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության գործառնություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը
Sputnik Արմենիային հայտնել էր, որ առաջարկ է մշակվում, ըստ որի` հայկական բեռնատարները կանցնեն Լարսով, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն Վլադիկավկազի մաքսակետում (գտնվում է Չմի բնակավայրում`Վերին Լարսից 6 կմ հեռավորության վրա)։