https://arm.sputniknews.ru/20220621/qk-n-manramasner-e-hajtnum-erevanum-mek-mardu-kjanq-khlats-pajtjunic-43905008.html
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում մեկ մարդու կյանք խլած պայթյունից
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում մեկ մարդու կյանք խլած պայթյունից
Sputnik Արմենիա
ՔԿ–ն հայտնում է, որ ևս մեկ անձ էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T17:22+0400
2022-06-21T17:22+0400
2022-06-21T17:22+0400
պայթյուն
երևան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում հունիսի 18-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով, որը մեկ մարդու կյանք էր խլել, քրգործ է հարուցվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկն էլ վնասվածքներ ստացել։«Նախնական տվյալներով՝ հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արին-Բերդ փողոցում մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային և թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն: Տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ»,–գրված է հաղորդագրության մեջ։Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ:Տեղեկություններ են ստացվել, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում առաջացած պայթյունը:Նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:Նախաքննությունը շարունակվում է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, երևան, հհ քննչական կոմիտե
պայթյուն, երևան, հհ քննչական կոմիտե
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում մեկ մարդու կյանք խլած պայթյունից
ՔԿ–ն հայտնում է, որ ևս մեկ անձ էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում հունիսի 18-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով, որը մեկ մարդու կյանք էր խլել, քրգործ է հարուցվել, տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում
տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկն էլ վնասվածքներ ստացել։
«Նախնական տվյալներով՝ հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արին-Բերդ փողոցում մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային և թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն: Տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ»,–գրված է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ:
Տեղեկություններ են ստացվել, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում առաջացած պայթյունը:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Նախաքննությունը շարունակվում է: