00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը փորձել է գրավել Զմեինի կղզին, ՌԴ ԶՈւ–ն պատասխան է տվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցՌուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինական կրակային միջոցներից ոչ մեկը Զմեինի կղզում թիրախին չի հասել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Կիևը նախօրեին փորձել է գրավել Զմեինի կղզին, ուկրաինացի զինվորականները հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել կղզուն, իսկ դրա մերձակայքում մեծ բարձունքների վրա ԱՄՆ ՌՕՈւ–ի RQ-4 «Գլոբալ Հոք» ռազմավարական հետախուզական անօդաչուն է հայտնաբերվել, սակայն կրակային միջոցներից և ոչ մեկը թիրախին չի հասել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Հունիսի 20-ին` առավոտյան ժամը 5-ի սահմաններում, կիևյան ռեժիմը հերթական խելահեղ փորձն է կատարել։ Նրանց գործողությունների համաձայն` նախատեսվում էր զանգվածային օդային և հրետանային հարվածներ հասցնել Զմեինի կղզուն` հետագայում դեսանտի իջեցմամբ և կղզու գրավմամբ», – ասվում է այսօր հրապարակված ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում։
ՌԴ ՊՆ-ն նշում է, որ օդային հարձակմանը ներգրավված էր ավելի քան 15 ուկրաինական անօդաչու` հարվածային և հետախուզական նպատակներով, որոնց նշանառումն իրականացվում էր «Բայրաքթար ՏԲ-2» երկու անօդաչուներով։
Հաղորդման համաձայն` ուկրաինական անօդաչուների հակաօդային պաշտպանությունն ապահովվում էր Ս-300 զենիթահրթիռային համակարգերով` Տուզլա և Օչակովո շրջանների մարտական դիրքերից։
«Զմեինի կղզու ուղղությամբ հրթիռային և հրետանային հարվածներն իրականացվում էին «Տոչկա–Ու» բալիստիկ հրթիռներով, «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և 155-մմ Մ-777 հաուբիցներով` Օդեսայից արևմուտք գտնվող կրակային դիրքերից և Կուբիզնսկի կղզում», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ–ն նշում է, որ ռուսական ՀՕՊ միջոցներով` «Պանցիր» և «Տոր» համալիրներով, Զմեինի կղզու ուղղությամբ արձակած հակառակորդի բոլոր միջոցները ոչնչացվել են, օդում խոցվել է 13 անօդաչու, «Տոչկա–Ու» 4 հրթիռ և «Ուրագան»–ի 21 արկ։
Օդեսայի մերձակայքում Ռուսաստանն «Օնիքս» բարձր ճշգրտության հրթիռներով «Բայրաքթարի» անգարներ է ոչնչացրել` ի պատասխան ուկրաինական դիվերսիայի և Սև ծովում նավթի արդյունահանման հարթակներին հարվածներ հասցնելու։
Բացի այդ, Կուբանսկի կղզում ոչնչացվել է 155-մմ Մ-777 ամերիկյան հաուբիցների հրետանային երկու դասակ։ ՌԴ ավիացիան էլ Օչակովոյի և Օդեսայի մարզի Տուզլայի շրջանում Ս-300–ի արձակման երկու կայանք է ոչնչացրել։
Ուկրաինան Զմեինի կղզում ձախողումից հետո որոշել է հարձակվել գազային աշտարակների վրա. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 118-րդ օրը։
Լրահոս
0