00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես աշխատանք գտնել ԵԱՏՄ երկրներում. Տիգրան Սարգսյանը նոր նախագիծ է ներկայացրել

© Sputnik / Vladimir TrefilovՏիգրան Սարգսյան
Տիգրան Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Տիգրան Սարգսյան
Բաժանորդագրվել
Տիգրան Սարգսյանի խոսքով` քաղաքացիները կկարողանան ոչ միայն դիմում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար, այլև բժշկական ապահովագրություն ձևակերպել, տոմս, sim քարտեր գնել, բնակարան կամ բիզնեսի համար տարածք փնտրել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների բնակիչներն ավելի հեշտությամբ կկարողանան աշխատանք գնել «Աշխատանք ԵԱՏՄ»-ում նոր հավելվածի օգնությամբ։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում այս մասին հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ, բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանը

Հավելվածում պետական և կոմերցիոն ծառայությունների մեծ ցանկ կա ներկայացված։ Սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինները կկարողանան ստուգել մուտքի սահմանափակումները, օտարերկրյա քաղաքացիների հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) և ՌԴ կենսաթոշակային հիմնադրամում ապահովագրական ստաժի առկայությունը։ Հավելվածի միջոցով հնարավոր կլինի ստուգել կրթությանը վերաբերող փաստաթղթերը։

Քաղաքացիները կկարողանան դիմում ներկայացնել Ռուսաստանում աշխատանքի տեղավորման արտոնագրերի համար (այդ թվում` Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիները), ինչպես նաև թափուր աշխատատեղեր փնտրել, Անհատական ​​անձնական հաշվի ապահովագրություն և ՀՎՀՀ ստանալու համար դիմում ներկայացնել որպես ինքնազբաղված անձ գրանցվելու համար։ Որպես ֆիքսված կանխավճար հնարավոր կլինի մուծել նաև ֆիզանձանց եկամուտների հարկը։
ԵԱՏՄ-ն երկարաձգել է ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման արտոնությունները
Հավելվածում հասանելի կլինի նաև թափուր աշխատատեղերի ուղեցույցը, ինչպես նաև օրինական զբաղվածության և միգրացիայի նորմատիվային փաստաթղթերի ցանկը։
Հարթակում հնարավոր կլինի կամավոր բժշկական ապահովագրություն ձևակերպել, բնակելի և կոմերցիոն անշարժ գույք փնտրել և վարձակալել, ինքնաթիռի և գնացքի տոմս, հեռախոսի քարտ ձեռք բերել։ Առաջիկա շաբաթների ընթացքում հասանելի կլինեն փաստաթղթերի նոտարական թարգմանության, բանկային քարտի և միջազգային դրամական փոխանցումների ձևակերպման ծառայությունները։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս համակարգին տարբեր երկրներ հեշտությամբ կարող են պետական և կոմերցիոն նոր ծառայություններ միացնել։
Ըստ նրա` նախատեսվում է ավելացնել նաև մի շարք ծառայություններ` հաշվի առնելով հեռահար աշխատանքը, որին անցում են կատարում ոչ միայն առանձին մասնագետներ, այլև ավելի մեծ թվով կազմակերպություններ։

Այս հարցում կարևոր է կարգավորել էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, անդրսահմանային նույնականացումը (պայմանադիր կողմի հուսալիությունը ստուգելու համար), ինչպես նաև սմարթ-պայմանագրերի համակարգը, այսինքն` այն ամենը, ինչը կօգնի հեռավորության վրա պայմանագրեր կնքել ԵԱՏՄ տարբեր հանրապետություններում։ Հեռանկարում, ըստ Սարգսյանի, կարելի է ավելացնել բանկային ու ապահովագրական հեռահար ծառայությունները։

«Այս ամենը կարող է հեղաշրջել ԵԱՏՄ միասնական աշխատաշուկան»,- նշել է նա։
Սարգսյանը հավելել է, որ այս նախագծերը հատկապես արդիական են` հաշվի առնելով այն, որ գրավիչ է դառնում ոչ միայն Ռուսաստանի աշխատաշուկան, այլև ԵԱՏՄ մյուս երկրների։
ՌԴ կառավարության առաջարկած մոդելով ստեղծված հավելվածը դրական գնահատականի է արժանացել Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների կողմից, քննարկումներ են ընթանում Բելառուսի և Ղազախստանի հետ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստն անցկացվում է այսօր Մինսկում։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ–ին ապագայում կարող են անդամակցել նախկին ԽՍՀՄ–ից դուրս գտնվող երկրները. Օվերչուկ
Լրահոս
0