Հնաբնակ է, ծանոթ է խնդիրներին. Սանոսյանը ներկայացրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին
20:38 21.06.2022 (Թարմացված է: 23:32 21.06.2022)
© Photo : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Գնել Սանոսյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Միհրան Խաչատրյանին
![Գնել Սանոսյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Միհրան Խաչատրյանին Գնել Սանոսյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Միհրան Խաչատրյանին - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/15/43921682_0:192:2048:1344_1920x0_80_0_0_ac8e4355a05e475661bba645733672fa.jpg)
Գնել Սանոսյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Միհրան Խաչատրյանին
Բաժանորդագրվել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նոր նախագահն ընդգծել է, որ պատրաստ են հաղթահարել այն խնդիրները, մարտահրավերները, որոնք այսօր առկա են։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Սանոսյանը շնորհավորել է Միհրան Խաչատրյանին՝ ընդգծելով, որ վերջինս հնաբանակ է, շատ լավ տիրապետում է ոլորտին, ոլորտի խնդիրներին և հույս է հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ի շահ ՀՀ քաղավիացիայի։
«Ես շատ գոհ եմ Ձեր աշխատանքից, Ձեր հետևողականությունից, սրտացավությունից և կարծում եմ, որ հիմա պետք է էլ ավելի մեծ ջանքով, եռանդով ու ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատեք ու ղեկավարեք ոլորտը»,-ասել է նախարարը։
Միհրան Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ են հաղթահարել այն խնդիրները, մարտահրավերները, որոնք այսօր առկա են։
«Ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք հաջողելու ենք։ Մեր թիմը պատրաստ է դրան»,-ասել է Խաչատրյանը։
Սանոսյանը նաև շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար։
© Photo : Facebook / ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Գնել Սանոսյանն ու Տաթևիկ Ռևազյանը
![ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին (21 հունիսի, 2022թ). Երևան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին (21 հունիսի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/15/43922026_0:0:2048:1365_1920x0_80_0_0_eebdd89d0ad8545665668ef5b7576805.jpg)
Գնել Սանոսյանն ու Տաթևիկ Ռևազյանը
Հիշեցնենք` հունիսի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նոր նախագահ նշանակեց։
Միհրան Խաչատրյանը մինչ այդ զբաղեցնում էր Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։
Նա ունի ավիացիոն կրթություն` մասնագիտությամբ ավիակարգավար է, ինչպես նաև օդաչու։ Ոլորտում աշխատում է 1973 թվականից։
2018 թվականի հուլիսի 10-ից կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տաթևիկ Ռևազյանը։ Նա 2022 թվականի հունիսի 13-ին ազատման դիմում է գրել։