https://arm.sputniknews.ru/20220621/hh-vostikanapeti-hramanvov-aparani-bazhni-petn-azatvel-e-pashtvonic-43874011.html
ՀՀ ոստիկանապետի հրամանով Ապարանի բաժնի պետն ազատվել է պաշտոնից
ՀՀ ոստիկանապետի հրամանով Ապարանի բաժնի պետն ազատվել է պաշտոնից
Sputnik Արմենիա
Վահե Ղազարյանի հրամանով` արդեն իսկ Ապարանում նոր ոստիկանապետ է նշանակվել։ 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T11:00+0400
2022-06-21T11:00+0400
2022-06-21T12:19+0400
ոստիկանապետ
ապարան
նշանակում
ազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39912274_0:104:1600:1004_1920x0_80_0_0_9924aa45324d047b621e0c38da881339.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։ Ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը ևս ծանր է: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։Հավելենք, որ դեպքի մասին Sputnik Արմենիային որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Վիրավորում ստացած և «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանը «Գնթունիք» սուպերմարկետում էր աշխատում։
ապարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39912274_136:0:1557:1066_1920x0_80_0_0_99c33fad11168edde983c6ed6cea491a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկանապետ, ապարան, նշանակում, ազատում
ոստիկանապետ, ապարան, նշանակում, ազատում
ՀՀ ոստիկանապետի հրամանով Ապարանի բաժնի պետն ազատվել է պաշտոնից
11:00 21.06.2022 (Թարմացված է: 12:19 21.06.2022) Վահե Ղազարյանի հրամանով` արդեն իսկ Ապարանում նոր ոստիկանապետ է նշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։
ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։ Ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը ևս ծանր է: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հավելենք, որ դեպքի մասին
Sputnik Արմենիային որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Վիրավորում ստացած և «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանը «Գնթունիք» սուպերմարկետում էր աշխատում։