https://arm.sputniknews.ru/20220621/hajtni-en-hajastani-lvoghapnja-vvolejbvoli-tghamardkanc-ev-kananc-arajnutjan-haghtvoghnery-43887232.html
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողները
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողները
Sputnik Արմենիա
Տղամարդկանց շրջանում գլխավոր պայքարը ծավալվել է Մ20 հավաքական, ՖԻՄԱ-1, «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերի միջև: 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T14:25+0400
2022-06-21T14:25+0400
2022-06-21T14:25+0400
մրցաշար
վոլեյբոլ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/15/43886946_0:84:1601:984_1920x0_80_0_0_ee3f98dab9082827901bf41b3eb43416.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի Sputnik. Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից:Տեղեկությունը հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։Առաջնության մասնակից թիմերը պայքարը սկսել են իրենց ենթախմբերում, որից հետո լավագույն 4 թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ:Տղամարդկանց շրջանում գլխավոր պայքարը ծավալվել է Մ20 հավաքական, ՖԻՄԱ-1, «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերի միջև: Երրորդ տեղի համար պայքարում միմյանց հետ մրցել են «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերը. հաղթել են գյումրեցիները՝ 2:0 հաշվով: Տղամարդկանց եզրափակչում մրցել են ՖԻՄԱ-1-ն ու Հայաստանի Մ20 հավաքականը: Հաղթող է ճանաչվել Հայաստանի մինչև 20 տարեկանների թիմը՝ դիմակայությունն ավարտելով 2-1 հաշվով: Հաղթող թիմի կազմում հանդես են եկել Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ) և Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ):Հավելենք, որ ԲԿՄԱ և ԽՄՕՄՄ թիմերի մարզիկները միավորվել են Մ20 հավաքական թիմի կազմում և պատրաստվում են հուլիսի 12-17-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/15/43886946_88:0:1511:1067_1920x0_80_0_0_6a7cf67a2d9e606375644662cd397e62.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցաշար, վոլեյբոլ, հայաստան
մրցաշար, վոլեյբոլ, հայաստան
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողները
Տղամարդկանց շրջանում գլխավոր պայքարը ծավալվել է Մ20 հավաքական, ՖԻՄԱ-1, «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերի միջև:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի Sputnik. Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից:
Առաջնության մասնակից թիմերը պայքարը սկսել են իրենց ենթախմբերում, որից հետո լավագույն 4 թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ:
Կանանց պայքարում առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Ավան» թիմը (Պողոսյան Մերի, Մելքումյան Դիաննա), երկրորդ տեղը զբաղեցրել է «Վան» ակումբի աղջիկների թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի ԲՊՀ թիմը:
Տղամարդկանց շրջանում գլխավոր պայքարը ծավալվել է Մ20 հավաքական, ՖԻՄԱ-1, «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերի միջև: Երրորդ տեղի համար պայքարում միմյանց հետ մրցել են «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերը. հաղթել են գյումրեցիները՝ 2:0 հաշվով: Տղամարդկանց եզրափակչում մրցել են ՖԻՄԱ-1-ն ու Հայաստանի Մ20 հավաքականը: Հաղթող է ճանաչվել Հայաստանի մինչև 20 տարեկանների թիմը՝ դիմակայությունն ավարտելով 2-1 հաշվով: Հաղթող թիմի կազմում հանդես են եկել Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ) և Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ):
Հավելենք, որ ԲԿՄԱ և ԽՄՕՄՄ թիմերի մարզիկները միավորվել են Մ20 հավաքական թիմի կազմում և պատրաստվում են հուլիսի 12-17-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը: