https://arm.sputniknews.ru/20220621/hajastany-karevvorum-e-chinastani-het-erkkhvosutjan-u-hamagvortsakcutjan-zargacumy-varchapet-43882742.html
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ երկխոսության ու համագործակցության զարգացումը. վարչապետ
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ երկխոսության ու համագործակցության զարգացումը. վարչապետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարևորեց ԵԱՏՄ համատեղ լոգիստիկ կենտրոնների ու տրանսպորտային միջանցքների ստեղծման ու զարգացման հարցերը։ 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T13:14+0400
2022-06-21T13:14+0400
2022-06-21T13:43+0400
հայաստան
չինաստան
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/814/99/8149998_0:0:3103:1745_1920x0_80_0_0_296d7d3216614a17e2274f1f63c1b6a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Չինաստանի հետ երկխոսության ու համագործակցության զարգացմանը։Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած իր ելույթում։Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ԵԱՏՄ համատեղ լոգիստիկ կենտրոնների ու տրանսպորտային միջանցքների ստեղծման ու զարգացման հարցերը։Հիշեցնենք՝ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։Հայաստանի պատվիրակության կազմում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Հանդիպմանը նախատեսվում է դիտարկել Եվրասիական տրանսպորտային միջանցքների, ներառյալ` Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքներում ներառված ուղիների զարգացման հնարավորությունները։Կքննարկվեն նաև ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և ներմուծման փոխարինման հանձնաժողովի ստեղծումը, ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը։Ռուսական ընկերությունները դիտարկում են ԵԱՏՄ երկրները շուկայի ընդլայնման համարՀանդիպման օրակարգում ներառված են նաև էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության, միջկառավարական խորհրդի նախկին հանձնարարականների կատարման և այլ հարցեր։Միջկառավարական խորհրդի անդամներին կներկայացվեն ԵՏՀ 2021 թվականի հաշվետվությունները` մրցակցության կանոնների և ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում նախագծերի իրականացման վերաբերյալ։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/814/99/8149998_0:0:2731:2048_1920x0_80_0_0_a6ef1d1bc97a408ef7fd896a12df27de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չինաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, չինաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ երկխոսության ու համագործակցության զարգացումը. վարչապետ
13:14 21.06.2022 (Թարմացված է: 13:43 21.06.2022) ՀՀ վարչապետը կարևորեց ԵԱՏՄ համատեղ լոգիստիկ կենտրոնների ու տրանսպորտային միջանցքների ստեղծման ու զարգացման հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Չինաստանի հետ երկխոսության ու համագործակցության զարգացմանը։
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած իր ելույթում։
«Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Չինաստանի հետ երկխոսության ու համագործակցության զարգացմանը, ինչպես նաև Չինաստանի հետ «Մեկ գնացք, մեկ ուղի» ռազմավարական նախաձեռնության իրականացմանը»,- նշել է Փաշինյանը։
Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ԵԱՏՄ համատեղ լոգիստիկ կենտրոնների ու տրանսպորտային միջանցքների ստեղծման ու զարգացման հարցերը։
Հիշեցնենք՝ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։
Հայաստանի պատվիրակության կազմում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանդիպմանը նախատեսվում է դիտարկել Եվրասիական տրանսպորտային միջանցքների, ներառյալ` Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքներում ներառված ուղիների զարգացման հնարավորությունները։
Կքննարկվեն նաև ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և ներմուծման փոխարինման հանձնաժողովի ստեղծումը, ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը։
Հանդիպման օրակարգում ներառված են նաև էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության, միջկառավարական խորհրդի նախկին հանձնարարականների կատարման և այլ հարցեր։
Միջկառավարական խորհրդի անդամներին կներկայացվեն ԵՏՀ 2021 թվականի հաշվետվությունները` մրցակցության կանոնների և ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում նախագծերի իրականացման վերաբերյալ։