https://arm.sputniknews.ru/20220621/gavari-mankatan-ajgu-taratsqum-srtsharan-karucelu-depqvov-qrgvorts-e-harucvel-43880914.html
Գավառի մանկատան այգու տարածքում սրճարան կառուցելու դեպքով քրգործ է հարուցվել
Գավառի մանկատան այգու տարածքում սրճարան կառուցելու դեպքով քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Գավառի մանկատան այգու տարածքում մի մարդ սեփականության իրավունք է ձեռք բերել և սկսել գործունեություն ծավալել։ 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T12:51+0400
2022-06-21T12:51+0400
2022-06-21T12:58+0400
մանկատուն
գավառ
սրճարան
քրեական գործ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/08/27469232_0:10:1601:910_1920x0_80_0_0_92fe20a78a6e9139671529a721bf2423.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Գավառի մանկատանը պատկանող այգու տարածքում սրճարան-ռեստորան կառուցելու դեպքով քրեական գործ է հարուցվել, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։Պարզվել է, որ 2011թ. և 2015թ. մանկատան 0.05 հա և 0.007 հա տարածքները պայմանագրերով մեկ տարի ժամկետով վարձակալության են տրամադրվել քաղաքացի Լ. Հ.-ին՝ մանկական սրճարան կառուցելու համար:Միաժամանակ, 2011-ին էլ Գավառի համայնքապետը վարձակալին տրամադրել է շինթույլտվություն: Ավելին, 2013-ին վարձակալին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական այն դեպքում, երբ մանկատանը պատկանող հողամասի վրա կառուցված շինությունները չէին կարող հանդիսանալ նրա սեփականությունը:Սակայն մեկ տարի անց Լ. Հ.-ն դիմել է Գավառի ղեկավարին՝ խնդրելով երկարաձգել շինթույլտվության ժամկետը, և չնայած ժամկետներն անցած են եղել, համայնքապետը նոր շինթույլտվություն է տրամադրել։ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։
գավառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/08/27469232_50:0:1473:1067_1920x0_80_0_0_270ac9f5c03d1b2d9c3cdd49d1284f45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկատուն, գավառ, սրճարան, քրեական գործ, հհ դատախազություն
մանկատուն, գավառ, սրճարան, քրեական գործ, հհ դատախազություն
Գավառի մանկատան այգու տարածքում սրճարան կառուցելու դեպքով քրգործ է հարուցվել
12:51 21.06.2022 (Թարմացված է: 12:58 21.06.2022) Գավառի մանկատան այգու տարածքում մի մարդ սեփականության իրավունք է ձեռք բերել և սկսել գործունեություն ծավալել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Գավառի մանկատանը պատկանող այգու տարածքում սրճարան-ռեստորան կառուցելու դեպքով
քրեական գործ է հարուցվել, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Պարզվել է, որ 2011թ. և 2015թ. մանկատան 0.05 հա և 0.007 հա տարածքները պայմանագրերով մեկ տարի ժամկետով վարձակալության են տրամադրվել քաղաքացի Լ. Հ.-ին՝ մանկական սրճարան կառուցելու համար:
Միաժամանակ, 2011-ին էլ Գավառի համայնքապետը վարձակալին տրամադրել է շինթույլտվություն: Ավելին, 2013-ին վարձակալին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական այն դեպքում, երբ մանկատանը պատկանող հողամասի վրա կառուցված շինությունները չէին կարող հանդիսանալ նրա սեփականությունը:
«Պարզվել է նաև, որ Գավառի համայնքապետի կողմից նույն վարձակալին 2019-ին տրվել է «Այգի» սրճարան-ռեստորան օբյեկտի վերահատակագծման, գոյություն ունեցող ծածկի ապակեպատման և նոր դահլիճի, խոհանոցի ու հովհարածածկի կառուցման շինթույլտվություն՝ շինարարական աշխատանքները 168 օրում իրականացնելու պայմանով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սակայն մեկ տարի անց Լ. Հ.-ն դիմել է Գավառի ղեկավարին՝ խնդրելով երկարաձգել շինթույլտվության ժամկետը, և չնայած ժամկետներն անցած են եղել, համայնքապետը նոր շինթույլտվություն է տրամադրել։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։