00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի պատվին

© Photo : Facebook / Գևորգ ԱրշակյանԳևորգ Արշակյան
Գևորգ Արշակյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Գևորգ Արշակյան
Բաժանորդագրվել
44–օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանը մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Երևանի հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կանվանակոչվի Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի պատվին։ Համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում:
«Երևանի հ.22 հիմնական դպրոցը Արշակյանի պատվին անվանակոչելու միջնորդությունը ներկայացրել է դպրոցի տնօրինությունը: Հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական և կառավարման խորհուրդների կողմից:
Նշենք, որ Գևորգ Արշակյանը ծնվել է 1996թ. նոյեմբերի 12–ին Երևանում: Դպրոցական տարիներին մշտապես աչքի է ընկել իր առաջադիմությամբ, հայոց պատմություն առարկայից 2 անգամ և ստեղծագործական շարադրություն անվանակարգում 1 անգամ հանրապետական և հասարակական օլիմպիադաներում ստացել է 1-ին կարգի դիպլոմներ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, սովորել է այս բուհերի մի քանի ֆակուլտետներում: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր ժամկետային ծառայության մեկնել Արցախ (Մատաղիս): Գևորգը ԵՊՀ-ում ուսանելու տարիներին երկու անգամ եղել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու, ԵՊՀ բրոնզե մեդալակիր: Համալսարանի ուսխորհրդի անդամ էր, գիտակրթական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ գիտխորհրդի և գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ:
Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: 44-օրյա պատերազմի լուրը ստանալուն պես սեպտեմբերի 28-ին ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, բուժվելուց հետո նորից վերադարձել է Ալաշան:
Ամեն երեխայի մեջ միակ որդուն է փնտրում. ինչպես ընկեր Համիկն իրագործեց Հենրիկի երազանքը
Նոյեմբերի 5-ին որպես վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը, մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, ինչի համար Արցախի Հանրապետության նախագահի` 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչի» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի` 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց
Լրահոս
0