https://arm.sputniknews.ru/20220621/dahukvord-miqajel-miqajeljann-arajikajum-kmarzvi-nvorvegiaji-timi-het-43908975.html
Դահուկորդ Միքայել Միքայելյանն առաջիկայում կմարզվի Նորվեգիայի թիմի հետ
Դահուկորդ Միքայել Միքայելյանն առաջիկայում կմարզվի Նորվեգիայի թիմի հետ
Sputnik Արմենիա
Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասի խոսքով` Միքայելյանը շատ աշխատասեր մարզիկ է և մեծ... 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T17:54+0400
2022-06-21T17:54+0400
2022-06-21T18:01+0400
հայաստան
դահուկ
նորվեգիա
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38566597_0:51:1600:951_1920x0_80_0_0_ffea6acc634e73179a105748a5f66a8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի առաջատար դահուկորդներից Միքայել Միքայելյանն առաջիկայում կմիանա Նորվեգիայի թիմին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հանդիպմանը այս մասին ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Նրա խոսքով` Միքայել Միքայելյանը կաշխատի աշխարհի լավագույն մարզիչների ու թիմի հետ։Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասը, որը ևս ներկա է եղել հանդիպմանը, խոսելով Միքայելյանի մասին ասել է, որ նա շատ աշխատասեր մարզիկ է և մեծ պոտենցիալ ունի ավելի լավը դառնալու համար: Նրա խոսքով՝ Հայաստանում հանդիպել է նաև տաղանդավոր այլ մարզիկների, որոնք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ մարզվելու և հավաքներ անցկացնելու պոտենցիալ ունեն:«Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դահուկասպորտում: Հասցրել եմ մի շարք վայրերում լինել, օրինակ` Աշոցքում, համոզվել եմ, որ Հայաստանում դահուկասպորտն ավելի զարգացնելու, այստեղ մրցաշարեր անցկացնելու բոլոր պայմանները կան: Իդեալական պայմաններ ունեք: Վստահ եմ՝ կարող ենք լավ մարզիկներ պատրաստել ձեր երկրում: Մրցակցության տեսանկյունից էլ լավ կլինի, որ այս մարզաձևը հնարավորինս շատ երկրներում զարգանա, ու մենք դրա համար պատրաստ ենք մեր օգնությունը տրամադրել՝ մարզումների, մարզիչների վերապատրաստումների և այլ հարցերով»,- ասել է Պեռ Էլիասը:Կարեն Գիլոյանը մարզաձևի նորվեգացի գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ առաջարկելով ձմռանն ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում:
նորվեգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38566597_0:0:1423:1067_1920x0_80_0_0_abb956d67e66b47fbb06ae604d1f098b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դահուկ, նորվեգիա, սպորտ
հայաստան, դահուկ, նորվեգիա, սպորտ
Դահուկորդ Միքայել Միքայելյանն առաջիկայում կմարզվի Նորվեգիայի թիմի հետ
17:54 21.06.2022 (Թարմացված է: 18:01 21.06.2022) Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասի խոսքով` Միքայելյանը շատ աշխատասեր մարզիկ է և մեծ ներուժ ունի։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի առաջատար դահուկորդներից Միքայել Միքայելյանն առաջիկայում կմիանա Նորվեգիայի թիմին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հանդիպմանը այս մասին ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` Միքայել Միքայելյանը կաշխատի աշխարհի լավագույն մարզիչների ու թիմի հետ։
«Միքայել Միքայելյանն օգոստոսին կմեկնի Նորվեգիա՝ կարճ ուսումնամարզական հավաքի: Սեպտեմբերին Նորվեգիայի հավաքական թիմի հետ ևս մեկ հավաքի կմեկնի, իսկ հոկտեմբերին կմասնակցի աշխարհի գավաթին ու միջազգային որոշ մրցաշարերի` ներկայացնելով Հայաստանը»,–նշել է Սարգսյանը։
Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասը, որը ևս ներկա է եղել հանդիպմանը, խոսելով Միքայելյանի մասին ասել է, որ նա շատ աշխատասեր մարզիկ է և մեծ պոտենցիալ ունի ավելի լավը դառնալու համար: Նրա խոսքով՝ Հայաստանում հանդիպել է նաև տաղանդավոր այլ մարզիկների, որոնք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ մարզվելու և հավաքներ անցկացնելու պոտենցիալ ունեն:
«Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դահուկասպորտում: Հասցրել եմ մի շարք վայրերում լինել, օրինակ` Աշոցքում, համոզվել եմ, որ
Հայաստանում դահուկասպորտն ավելի զարգացնելու, այստեղ մրցաշարեր անցկացնելու բոլոր պայմանները կան: Իդեալական պայմաններ ունեք: Վստահ եմ՝ կարող ենք լավ մարզիկներ պատրաստել ձեր երկրում: Մրցակցության տեսանկյունից էլ լավ կլինի, որ այս մարզաձևը հնարավորինս շատ երկրներում զարգանա, ու մենք դրա համար պատրաստ ենք մեր օգնությունը տրամադրել՝ մարզումների, մարզիչների վերապատրաստումների և այլ հարցերով»,- ասել է Պեռ Էլիասը:
Կարեն Գիլոյանը մարզաձևի նորվեգացի գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ առաջարկելով ձմռանն ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում: