00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավստրալահայ դիզայները Գյումրի է տեղափոխվել մշտական բնակության ու իրեն հիանալի է զգում

© Sputnik / Armenuhi Mkhoyan Անահիտ Սարյան
Անահիտ Սարյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Անահիտ Սարյան
Բաժանորդագրվել
Մինչ հայաստանցի շատ երիտասարդներ փորձում են իրենց բախտը որոնել օտար ափերում, Սիդնեյում ծնված ու մեծացած Անահիտը, հարազատների կամքին հակառակ, տեղափոխվել է Հայաստան:
Մինչև վերջնականապես տեղափոխվելը Անահիտ Սարյանը մի քանի անգամ եղել էր Հայաստանում. Սիդնեյի համազգային դպրոցը պարբերաբար աշակերտներին այդ հնարավորությունը տալիս է: Դպրոցից հետո էլ որպես կամավոր է այցելել: Այցելություններից մեկի ժամանակ տեսնում է Գյումրին ու, չնայած ակնհայտ դժվարություններին՝ սիրահարվում է քաղաքին: Տեղափոխվելուց կարճ ժամանակ անց նա արդեն աշխատանքի է անցնում կաշվե իրերի արտադրություններից մեկում որպես դիզայներ:
Նախնիների մասին շատ բան չգիտի՝ միայն այն, որ մայրական արմատները Նախիջևանից են, հայրականը՝ Ադանայից, ծնողները ծնվել են Պարսկաստանում, ապա տեղափոխվել Ավստրալիա, որտեղ և իրար հանդիպել են ու ամուսնացել:
«Շատ բան իմ պապերի մասին չգիտեմ՝ չէին պատմում, հավանաբար չցանկանալով, որ իրենց տեսած դժվարությունների մասին մենք էլ իմանանք, հենց այդ պատճառով է, որ հարազատներս չէին ցանկանում, որ ես տեղափոխվեմ Հայաստան՝ այդ քայլը խենթություն համարելով»,- Sputnik Արմենիային պատմում է Անահիտը։ Հավելում է՝ քովիդի ու պատերազմի ժամանակ ուզում էր Հայաստանի համար ինչ-որ բան անել, բայց քանի որ հեռվից դա անհնար էր թվում, որոշեց ու տեղափոխվեց այստեղ:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Անահիտ Սարյան
Переехавшая из Сиднея в Гюмри Анаит Сарьян - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Անահիտ Սարյան
Հիմա անհամբեր սպասում է ծնողների այցին, որի ժամանակ ցույց կտա իր սրտի Գյումրին:
… Իսկ Գյումրին երիտասարդ աղջկա աչքերով օր օրի է փոխվում:
«Երբ յոթ տարի առաջ առաջին անգամ եկա, շատ տարբեր էր՝ տխուր քաղաք էր թվում, բայց հիմա ամեն ինչ այլ է: Այստեղ ոչ միայն ճարտարապետությունն ու կոլորիտն է ուրիշ, այլև մարդիկ։ Եթե այլ տեղերում փորձում են ինձանից ինչ-որ բան վերցնել՝ սովորել, այստեղ ես եմ սովորում»,- պատմում է Անահիտը։ Միակ բանը, որ կփոխեր քաղաքում՝ փողոցների վիճակն է ու շները:
Արդեն մեկ ու կես տարի է՝ ապրում է Գյումրիում: Պանրախաշն ու քյալլեն սիրած կերակուրներն են դարձել, քաղաքի կենտրոնը՝ զբոսանքի վայրը, գյումրեցիները՝ հարազատները, բարբառը՝ ամենագեղեցիկը: «Բարբառների խառնուրդ է հիմա իմ մոտ՝ պարսկահայերենի, Հայաստանի՝ շաղախված Գյումրիի բարբառով»,- ծիծաղում է Անահիտը:
Սիդնեյի Տեխնոլոգիական համալսարանում ստանալով նորաձևության դիզայների որակավորում, նա այժմ կաշվե իրերի՝ կոշիկների ու պայուսակների դիզայնով է զբաղվում:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Անահիտ Սարյանի աշխատանքներից
Переехавшая из Сиднея в Гюмри Анаит Сарьян - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Անահիտ Սարյանի աշխատանքներից
«Իմ մասնագիտության մեջ կոշիկի դիզայն չկար, բայց հիմա այս գործի մեջ եմ: Դժվար չէ, հետաքրքիր է: Շատ բաներ եմ Գյումրիում սկսել անել ու հաստատ կարող եմ ասել, որ սա իմ ամենալավ «տեղավորված» կյանքն է՝ ես արդեն գյումրեցի եմ»,- ասում է Անահիտը, կարևորելով ոչ միայն հաճախորդի քմահաճույքները բավարարելն ու նրա գոհունակությանը արժանանալը, այլ նաև թիմային աշխատանքը, որը հիմա կա իրենց ընկերությունում:
Ընտանիք կազմելու մասին Անահիտը դեռ չի մտածում՝ կարևորը ոչ թե վայրն ու ժամանակն են, այլ իրական կեսին գտնելը: Բայց և կրկին ծիծաղում է՝ շատ գյումրեցիների կարծիքով, իր հասակակից աղջիկներն արդեն «տանը մնացած» են:
Լրահոս
0