https://arm.sputniknews.ru/20220621/alkvohvoli-shukan-hajastani-hamar-arajnahert-ughghutjun-e-pashinjan-43882318.html
Ալկոհոլի շուկան Հայաստանի համար առաջնահերթ ուղղություն է. Փաշինյան
Ալկոհոլի շուկան Հայաստանի համար առաջնահերթ ուղղություն է. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտեց, որ միջազգային տնտեսությունն արդեն թվայնացվում է, ուստի, նրա դիտարկմամբ, առանց թվային առաջատար տեխնոլոգիաների իրացման հնարավոր չէ մրցակցել... 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T13:09+0400
2022-06-21T13:09+0400
2022-06-21T13:18+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան - իտալիա ֆուտբոլային հանդիպում
մինսկ
ալկոհոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/15/43880441_0:0:1600:900_1920x0_80_0_0_5f2de96add49a019e83946fdaf5717ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ԵԱՏՄ ալկոհոլային միասնական շուկայի կարգավորման հարցը։ՀՀ վարչապետը շեշտեց, որ միջազգային տնտեսությունն արդեն թվայնացվում է, ուստի, նրա դիտարկմամբ, առանց թվային առաջատար տեխնոլոգիաների իրացման հնարավոր չէ մրցակցել համաշխարհային ասպարեզում։ԵԱՏՄ-ի համար կարևորագույն խնդիրը պարենային անվտանգությունն է. ՓաշինյանՓաշինյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ կազմավորումից ի վեր արդեն գործարկվել են մի շարք ընդգրկուն նախագծեր, որոնց շնորհիվ ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական հարաբերությունները դարձել են ավելի պարզ ու թափանցիկ։ Բայց ՀՀ վարչապետը կարևորեց նաև բեռնափոխադրումների վերահսկողության իրականացումը նավիգացիոն կնիքների կիրառմամբ, էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև միջազգային էլեկտրոնային առևտրի խնդիրների քննարկումը, որոնք, Փաշինյանի դիտարկմամբ, ավելանում են առևտրի այդ տեսակի ծավալների ավելացմանը համընթաց։Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։Հայաստանի պատվիրակության կազմում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Հանդիպմանը նախատեսվում է դիտարկել Եվրասիական տրանսպորտային միջանցքների, ներառյալ` Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքներում ներառված ուղիների զարգացման հնարավորությունները։Կքննարկվեն նաև ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և ներմուծման փոխարինման հանձնաժողովի ստեղծումը, ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը։Ռուսական ընկերությունները դիտարկում են ԵԱՏՄ երկրները շուկայի ընդլայնման համարՀանդիպման օրակարգում ներառված են նաև էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության, միջկառավարական խորհրդի նախկին հանձնարարականների կատարման և այլ հարցեր։Միջկառավարական խորհրդի անդամներին կներկայացվեն ԵՏՀ 2021 թվականի հաշվետվությունները` մրցակցության կանոնների և ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում նախագծերի իրականացման վերաբերյալ։
մինսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/15/43880441_381:0:1581:900_1920x0_80_0_0_a7db463a26f87b52f3c4987ada504897.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան - իտալիա ֆուտբոլային հանդիպում, մինսկ, ալկոհոլ
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան - իտալիա ֆուտբոլային հանդիպում, մինսկ, ալկոհոլ
Ալկոհոլի շուկան Հայաստանի համար առաջնահերթ ուղղություն է. Փաշինյան
13:09 21.06.2022 (Թարմացված է: 13:18 21.06.2022) ՀՀ վարչապետը շեշտեց, որ միջազգային տնտեսությունն արդեն թվայնացվում է, ուստի, նրա դիտարկմամբ, առանց թվային առաջատար տեխնոլոգիաների իրացման հնարավոր չէ մրցակցել համաշխարհային ասպարեզում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ԵԱՏՄ ալկոհոլային միասնական շուկայի կարգավորման հարցը։
«Միասնական նպատակների ու սկզբունքների ընդունումը, միասնական կարգավորումների հաստատումը կարող է նպաստել միասնական շուկայի կայացմանը` առանց խտրական սահմանափակումների ու փոխադարձ առևտրում առգրավումների։ Հայաստանի համար սա առաջնահերթ ուղղություն է, որն ունի լայն արտահանման հնարավորություններ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ միջազգային տնտեսությունն արդեն թվայնացվում է, ուստի, նրա դիտարկմամբ, առանց թվային առաջատար տեխնոլոգիաների իրացման հնարավոր չէ մրցակցել համաշխարհային ասպարեզում։
Փաշինյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ կազմավորումից ի վեր արդեն գործարկվել են մի շարք ընդգրկուն նախագծեր, որոնց շնորհիվ ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական հարաբերությունները դարձել են ավելի պարզ ու թափանցիկ։ Բայց ՀՀ վարչապետը կարևորեց նաև բեռնափոխադրումների վերահսկողության իրականացումը նավիգացիոն կնիքների կիրառմամբ, էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև միջազգային էլեկտրոնային առևտրի խնդիրների քննարկումը, որոնք, Փաշինյանի դիտարկմամբ, ավելանում են առևտրի այդ տեսակի ծավալների ավելացմանը համընթաց։
«Հաշվի առնելով Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև ընդհանուր սահմանների բացակայությունը, գործընթացների թվայնացումը Հայաստանի համար կապահովի ժամանակի ու ռեսուրսների խնայողություն»,– ասաց նա։
Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։
Հայաստանի պատվիրակության կազմում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանդիպմանը նախատեսվում է դիտարկել Եվրասիական տրանսպորտային միջանցքների, ներառյալ` Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքներում ներառված ուղիների զարգացման հնարավորությունները։
Կքննարկվեն նաև ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և ներմուծման փոխարինման հանձնաժողովի ստեղծումը, ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը։
Հանդիպման օրակարգում ներառված են նաև էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության, միջկառավարական խորհրդի նախկին հանձնարարականների կատարման և այլ հարցեր։
Միջկառավարական խորհրդի անդամներին կներկայացվեն ԵՏՀ 2021 թվականի հաշվետվությունները` մրցակցության կանոնների և ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում նախագծերի իրականացման վերաբերյալ։