00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պատժում են․ միջազգայնագետը` Վրաստանին ԵՄ չընդունելու մասին

ԵՄ-ում Ուկրաինայի կարգավիճակ ստանալը ցույց տվեց՝ Վրաստանի հարցը քաղաքական ենթատեքստ ուներ
Բաժանորդագրվել
Միջազգայնագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ԵՄ քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։
Ուկրաինայի իրավիճակը ցույց տվեց, որ Վրաստանին ԵՄ անդամակցության հարցն անվերջ ձգձգելը հստակ քաղաքական ենթատեքստ ուներ։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գարիկ Քեռյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ու Մոլդովայի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելուն զուգահեռ Վրաստանի հարցի անվերջ հետաձգումը։
«Նախկինում ԵՄ-ն ասում էր, որ Վրաստանում բարեփոխումները դեռ չեն ավարտվել, իրենք ուզում էին ընդունել լրիվ կայացած և խնդիրներ չունեցող պետության, դրա համար Վրաստանի հարցն անընդհատ ձգձգվում էր, սակայն Ուկրաինայի անդամագրվելը ցույց տվեց, որ դա քաղաքական ենթատեքստ ուներ»,-ասաց միջազգայնագետը։
Այդ քաղաքական ենթատեքստի մեջ միջազգայնագետը երկու տարբերակ է տեսնում, մեկն իրական է, մյուսը սեփական ենթադրություն է։ Նախ Վրաստանը հրաժարվել էր միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչը ԵՄ-ն թշնամանքով էր ընդունել, հետևաբար Վրաստանի անդամակցումն այսպես առկախելը կարող է Թբիլիսիին պատժելու ձև լինել։
Մյուս կողմից՝ շրջանառվում է նաև վարկած, որ Արևմուտք-Ռուսաստան ազդեցության գոտիների կուլիսային պայմանավորվածություններում Արևմուտքը Վրաստանը թողել է Ռուսաստանին, հետևաբար չի էլ ջանում նրա անդամակցությանն ընթացք տալ։

«Շատերը մտածում են, որ Վրաստանին մերժելը հենց ռուսական ազդեցության գոտին թողնելու հետ է կապված, և ես կարծում եմ, որ այս վարկածը գոյության իրավունք ունի»,- նշեց Քեռյանը։

Այս պարագայում Վրաստանը, կարծես, մեկուսանում է․ Արևմուտքն իրեն չի ընդունում, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ առնվազն բարիդրացիական չեն։
Քեռյանը նշեց, որ եթե ինքը լիներ Վրաստանի ղեկավարության փոխարեն, լուրջ շրջադարձ կկատարեր դեպի Ռուսաստան ու կփորձեր իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։
ԵՀ–ն հունիսի 22-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կոչ կհղի ԵՄ–ին
«Կօգտվեի բոլոր կոմունիկացիոն ու էներգետիկ մագիստրալներից, շատ հնարավոր է, որ փոխզիջումային տարբերակով լուծեի Աբխազիայի և Օսեթիայի հարցերը։ Ոչ մի կորուստ Վրաստանը չէր ունենա։ Կարող էր նաև ապահովել ռուսական աջակցությունն Աջարիայից Թուրքիային դուրս մղելու հարցով, թե չէ եթե Վրաստանը մնա «էշի ականջում քնած», ամենաքիչը հինգ տարի անց Աջարիան կմիանա Թուրքիային»,- ասաց նա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի նախանձում Ուկրաինային (ինչպես նաև Մոլդովային) ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, քանի որ, նրա խոսքով, երկու երկիրն էլ ծանր վիճակում են։
Քեռյանի գնահատմամբ՝ վրացական կողմից այս հայտարարությունը ճիշտ է, ու սա ցույց է տալիս, որ Վրաստանում առայժմ հստակ որոշում չեն կայացրել, թե ինչ անել, պարզապես այս պահին ճիշտ են արտահայտվում։
«Կարծում եմ` Վրաստանը դեռ իր որոշումը չի կայացրել։ Եթե որոշումը չի կայացրել, նման հայտարարությունները դիվանագիտական էթիկետի սահմաններում են, և արդյունքն են անորոշ վիճակում գտնվելու ու դեռևս լուրջ շրջադարձ չկատարելու»,- ասաց միջազգայնագետը։
Ի վերջո` այնպես չէ, որ Ուկրաինայի` թեկնածուի կարգավիճակ ստանալը մեծ ձեռքբերումներ է տալու այդ երկրին։ Քեռյանի կարծիքով՝ Կիևը հաշտությունից հետո տնտեսությունը վերականգնելու համար արևմտյան ներդրումներից բացի այլ բան չի ստանալու, դա էլ` եթե տարածքային կորուստներ չունենա։
Պատժամիջոցները երկսայր զենք են․Պուտինը՝ ԵՄ-ի գլոբալ մրցունակությունը կորցնելու մասին
Նշենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այս շաբաթ Ուկրաինան սպասում է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը վստահություն էր հայտնել, որ Ուկրաինան այդ կարգավիճակը կստանա:
Լրահոս
0