00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանը կասկածի տակ է դնում Նիգավանի կրակոցների փաստով հարուցված քրգործի հիմքերը

© Sputnik / Andranik GhazaryanՊարեկապահակային ծառայության ավտոմեքենա
Պարեկապահակային ծառայության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Նիգավան գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, նախնական տվյալներով, գործադրվել է որսորդական հրացան:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ֆեյսբուքում» գրառմամբ անդրադարձել է հունիսի 19-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Ասլանյանը հիշեցնում է, որ ոստիկանությունը Արագածոտնի մարզում կրակոցների դեպքով հայտարարություն է տարածել, նշելով, որ այն կատարվել է կենցաղային շարժառիթով և գործադրվել է որսորդական հրացան։
«Ընդամենը ասեմ, որ քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական։ Դե, շարժառիթի մասին տեղեկատվության իսկությունն էլ թողնում եմ յուրաքանչյուրի դատողությանը»,- ասում է նա։
Ասլանյանը հարց է բարձրացնում նաև, թե 6 վիրավորների առկայության պայմաններում քրեական գործն ինչո՞ւ է հարուցվել սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածով։
Րաֆֆի Ասլանյանի հայտարարությունը փոքր-ինչ հակասական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ որսորդական զենքի համար ևս պահանջվում է օրինական փաստաթուղթ, հակառակ դեպքում այն համարվում է ապօրինի։
Նշենք, որ այսօր առավոտյան ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Նիգավան գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, նախնական տվյալով, գործադրվել է որսորդական հրացան:

Երեկ երեկոյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին նաև, որ փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Երեկ լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի` վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ միջադեպի հետևանքով 2 մարդ է մահացել։ Մեկը 27-ամյա Հմայակ Միքայելյանն է, մյուսը` 28-ամյա Տիգրան Հարությունյանը։ Տուժել են 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Բոլորը Ապարանի բնակիչներ են։
Նրանք Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Կայքի տեղեկություններով՝ Հմայակ Միքայելյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում։
Լրահոս
0