00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ՏՏ ոլորտը զարգացած է, բայց աշխատելու շատ բան կա՝ դիմորդից մինչև օտարերկրացի

© Sputnik / Andranik GhazaryanԲագրատ Ենգիբարյան
Բագրատ Ենգիբարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Բագրատ Ենգիբարյան
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է դառնալ տեխնոլոգիական հանգույց, որտեղից օտարերկրացիները կսպասարկեն ամբողջ աշխարհին, սակայն այս ուղղությամբ պետք է աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ամբողջ աշխարհը՝ Հայաստանից մինչև ամենազարգացած երկրներ, ՏՏ ոլորտի աշխատակիցների մեծ պահանջարկ ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Եթե մեկն ասի հազար աշխատողի պահանջ կա, մյուսը՝ 10 հազար, երկուսն էլ ճիշտ կլինեն։ Խոսում ենք մի ոլորտից, որտեղ անսահմանափակ թվով աշխատողների պահանջարկ կա»,- ասաց Ենգիբարյանը։
Ոլորտի դիմորդներն իրականում քիչ են․ վերջին տարիներին նկատելիորեն ավելի մեծ թվով դիմորդներ գնում են բնագիտական ոլորտ ու մեծ մասի նպատակը ծրագրավորող դառնալն է, սակայն Ենգիբարյանը պնդում է, որ իրականում այս ոլորտում կրթություն ստանալու համար բավարար թվով դիմորդներ դեռ չկան, ավագ դպրոցը գերազանց ավարտողների միայն 30-40 տոկոսն է գնում այդ ուղղությամբ։
Դիմորդների մյուս մասը գնում է նաև բիզնես կառավարման, տնտեսագիտության ոլորտներ, մի մասն էլ լեզուներ է ընտրում։
Այս ոլորտները, կարծում է Ենգիբարյանը, 15-20 տարի առաջ էին և՛ աշխատավարձի, և՛ ապագայի, և՛ հետաքրքրության տեսակետից գրավիչ, բայց այժմ այդ հետաքրքիրը տեխնոլոգիաներն են։
«Այսօր տեխնոլոգիաներն այնքանով են հետաքրքիր, որ իրենք ամենուրեք են, եթե նույնիսկ ուզում ես լեզվագիտությամբ զբաղվել, էլի կարող ես գնալ տեխնոլոգիաների ոլորտ»,- նշեց հիմնադրամի տնօրենը։
Հետևաբար, Ենգիբարյանի կարծիքով, այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի ու նույնիսկ կարելի է կրթության ոլորտում փոփոխություններ անել, օրինակ՝ կրճատել ֆիզիկական ներկայությունը պարտադրող դասերը, որովհետև երիտասարդին այսօր դժվար է համոզել, որ նա պետք է 3-4 տարի ամեն օր գնա համալսարան, որ բակալավրիատի կրթություն ստանա ու նոր միայն դառնա մասնագետ։
«Ով ասաց, որ ես 3-4 տարի պետք է ամեն օր գնամ լսարան։ Եթե ունեմ լաբորատոր աշխատանք, խնդրեմ, բայց մնացածը պետք է արդյունավետ և ճկուն դարձնել։ Վերջին երկու տարին բոլորս տանն էինք, բայց ոչ մեկի աշխատանքը չտուժեց։ Այսինքն, տնից աշխատել հնարավոր է, հետևաբար այդ հեռահար ֆորմատը կարելի է տանել նաև կրթության ոլորտ»,- նշում է ոլորտի ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս ուղղությամբ շատ աշխատանք կա անելու, ու պետք չէ միայն բավարարվել այն փաստով, որ Հայաստանում ՏՏ ոլորտում 25 հզ աշխատատեղ կա։

Հայաստան եկած օտարերկրացիները՝ հնարավորություն, բայց աշխատել է պետք

Ոլորտի ներկայացուցիչների համար ոգևորիչ էր նաև այն, որ Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով Ռուսաստանից ու Ուկրաինայից ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոչ միայն անհատներ, այլև ամբողջական կազմակերպություններ, եկան Հայաստան։ Օտարերկրացիներն այստեղ ոչ միայն կարողացան լրացնել ոլորտի ինչ-որ բացեր, այլ նաև նորարարություններ բերեցին։ Ենգիբարյանը նշում է, որ այս իրավիճակը ցույց տվեց, որ պետական ու մասնավոր ճիշտ քաղաքականության դեպքում կարող ենք աշխարհի հետաքրքիր ներուժը բերել Հայաստան։

«1 օրում երազի նման բան կատարվեց։ Եկան մասնագետներ, որոնք լրիվ նոր ուղղություն ու նոր գիտելիք բերեցին Հայաստան, կամ այնպիսի կազմակերպություններ եկան, որոնք Հայաստանը եթե 10 տարի էլ աշխատեր, չէր կարողանալու բերել»,- շեշտեց Ենգիբարյանը։

Այս նույն մասնագետները կարող էին գնալ ցանկացած ուրիշ երկիր, սակայն նախընտրել են գալ Հայաստան, ուրեմն հիմա էլ մենք ու հատկապես պետությունը, պետք է աշխատենք այս մարդկանց ու կազմակերպություններին երկրում պահելու ուղղությամբ։
Օտարերկրացիներին օգնելու համար տարբեր քայլեր ու ծրագրեր արվել են․ հարկային արտոնություններ են տրվել, տան կամ գրասենյակի տարածքի հարցեր են լուծվել և այլն։ Այսինքն՝ առաջին փուլով խնդիրները լուծվել են, սակայն, Ենգիբարյանի կարծիքով, սրանով չի կարելի բավարարվել, որովհետև սա ընդամենը ճգնաժամի ժամանակ լուծումներ գտնել էր, քանի որ լինելու է նաև Հայաստան տեղափոխվողների երկրորդ ու նույնիսկ երրորդ ալիք։
Ենգիբարյանը կառավարությանն առաջարկում է ամենատարբեր քայլեր անել այս ուղղությամբ, առաջին հերթին՝ փորձել երկրում պահել Հայաստան եկածներին, որոնք թեև սկզբի շրջանում եղած պայմաններից ու մեր վերաբերմունքից կարող են գոհ լինել, սակայն ավելի երկար մնալու դեպքում սկսելու են խնդիրներ տեսնել՝ սկսած մանկապարտեզից մինչև առողջապահության ոլորտ։ Սրա համար արդյունավետ կլինի ենթակառուցվածքային ծրագրեր անել։
«Պետք է իրենց համար միջավայրեր ստեղծվեն, օրինակ՝ «Վահագնի թաղամասի» նման ինչ-որ տեղ։ Կամ կարելի է իրենց տարածք տալ ու ասել՝ դուք սարքեք թաղամասը։ Պետք է բացել դպրոցներ կամ եղած դպրոցներում օտարալեզու դասարաններ, մանկապարտեզներում հնարավորություններ ստեղծել։ Սրանք քայլեր են, որոնք պետք է կազմակերպված արվի, մասնավորը դա կանի, բայց մասնավորը կանի շատ նեղ ու միայն իր շահից ելնելով»,- բացատրեց Ենգիբարյանը։
Զբոսաշրջիկներ երևանյան փողոցներում - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Հայաստան ժամանած օտարերկրացիները օգնեցին տեսնել Հայաստանում առկա խնդիրները. նախարար
Նա հատուկ ընդգծեց՝ Հայաստան չեն եկել փախստականներ, որոնց ապրուստի խնդիրը մենք պիտի լուծենք, այլ եկել են ինտելեկտուալ բարձր պոտենցիալով ու ֆինանսապես շատ լավ ապահովված մարդիկ, հետևաբար մենք նրանց այստեղի միջավայրում պահելու խնդիր ունենք. նրանք առաջինը մեզ են պետք։ Այս առումով Հայաստանը մի շարք հնարավորություններ ունի։ Ամենակարևոր ու լավ առավելություններից մեկն այն է, որ Հայաստանից կարելի է մեկնել եվրոպական երկրներ և, Ենգիբարյանի կարծիքով, սրա վրա կարելի է շեշտ դնել։
Մյուս կողմից՝ Հայաստանի եղանակն է լավը։ Սրան գումարած էլ որ 1-2 արտոնություն տրվի՝ Հայաստանից չեն գնա, քանի որ այդ օտարերկրացիները նաև հետաքրքիր մշակույթ են Հայաստան բերում ու, գուցե, մի բան էլ մեր մշակույթից հավանում են՝ վերցնում։
«Եթե Հայաստանը նույնիսկ ներդրում չի կարող անել, կարող է որոշակի արտոնություններ ստեղծել նրանց համար։ Պարտադիր չէ տարածքներ տալ միայն Երևանում, կարելի է հարկային արտոնություններ անել հենց մարզերում, ինչը մեծ հնարավորություն է մարզերի զարգացման համար։ Պետք չէ վախենալ, որովհետև ոչինչ չենք կորցնում։ Եթե այդ գումարը մեր բյուջեում չկար, նշանակում է, որ ինչ էլ շահենք, օգուտ է մեզ»,- ասաց Ենգիբարյանը։
Թվում է՝ եթե օտարերկրացիներին սկսենք արտոնություններ տալ, տեղական ընկերությունները կսկսեն «խանդել» ու օտարերկրացիների հետ մրցակցություն կսկսվի, սակայն Ենգիբարյանն ընդգծեց, որ իրականում արտասահմանյան ընկերությունների Հայաստան գալը հենց տեղականների համար էլ հնարավորություն է. համագործակցության նոր ուղիներ են բացվում, բացի այդ, ինչպես արդեն նշվեց, լրիվ նոր ուղղություններ են բերվում Հայաստան ու նոր մասնագետներ են գալիս, որոնց, եթե որևէ տեղական ընկերություն ներգրավի իր աշխատանքում, ավտոմատ կդառնա ոլորտում մրցունակ։

Ծրագրավորողների համար պետք է կոմֆորտ լինի, այլապես կգնան

ՏՏ ներկայացուցիչները նաև իրենց «կամակորություններն ունեն»։ Եթե խոսում ենք ծրագրավորողների մասին, ապա աշխարհում դա այնպիսի մարդկանց բանակ է, որոնք չեն ուզում մեծ կազմակերպություններում աշխատել, այլ՝ տնից կամ փոքր թիմերով սպասարկում են ամբողջ աշխարհին ու շատ բարձր են վարձատրվում։ Այդ կարգի մարդիկ, եթե որևէ տեղում կոմֆորտ ու իրենց նկատմամբ լավ վերաբերմունք չզգան, կփնտրեն ուրիշ հնարավորություններ ու կսկսեն գնալ։
«Իրենք դեռ զբոսաշրջիկի աչքերով են նայում Հայաստանին, իրենց համար մեր ճաշարանները, փողոցները, մեր վերաբերմունքը հաճելի է, բայց հենց կենցաղի հետ սկսեն շփվել, այդ հարցում պիտի կարողանանք օգնել, որ մնան»,- ասաց Ենգիբարյանը։
Ընդհանուր առմամբ Sputnik Արմենիայի զրուցակիցը Հայաստան եկածների՝ հետ վերադառնալու շարժ քիչ է նկատել, հիմնականում անհատները պիտի հետ վերադառնան, իսկ նրանք, ովքեր եկել են ու այստեղ են բերել իրենց ընկերությունները, դժվար թե շուտ գնան։ Տպավորություն է, որ աշխարհում բոլոր կողմերը եկել են համաձայնության, որ Հայաստանը կարող է լինել այն փոքր տեղը, որտեղ ոլորտի ներկայացուցիչները կարող են հանգիստ աշխատել, իսկ տեխնոլոգիական բիզնեսը պետք է միշտ ամբողջ աշխարհին հասանելի լինի, քանի որ սպասարկում է ոչ թե մի երկիր, այլ բոլոր երկրներին։
«Հայաստանն աշխարհին սպառնալիք չի ներկայացնում, որ կարող է վաղը դառնալ տեխնոլոգիական գերտերություն, հետևաբար բոլորը համաձայնել են, որ Հայաստանը լինի այն հանգույցներից մեկը, որտեղ տարբեր տեխնոլոգիաները հանդիպելու են»,- կարծում է Ենգիբարյանը։

Հայաստանն՝ աշխարհի տեխնոլոգիական հանգույցը կամ քիչ քանակով ամենաբարդ խնդիրները լուծելու տեղ

Հայաստանը որպես այդ տեխնոլոգիական հանգույց աշխարհին ներկայացնելու համար նախ պետք է ճիշտ դիրքավորվել, միջազգային հանրության մոտ ներկայանալ հենց այդ տիտղոսով, սակայն Ենգիբարյանը նշում է, որ Հայաստանը օրվա մի ժամի մշակութային կենտրոն է, մյուս ժամին՝ տեքստիլ կենտրոն, և միայն առավոտյան ժամերին՝ տեխնոլոգիական հանգույց։
«Կառավարության անդամները դրսի հանդիպումների ժամանակ չեն հայտարարում, որ Հայաստանը նոր «սիլիկոնյան հովիտն է»։ Նրանք իրենց միջազգային ելույթների առաջին նախադասությունը պետք է սկսեն «Ես եկել եմ Հայաստանից, որն այսօր համաշխարհային տեխնոլոգիական հանգույց է» նախադասությամբ, որ մարդիկ ընկալեն դա»,- նշեց ոլորտի ներկայացուցիչը։
Նա առաջարկում է՝ եթե պատրաստ չենք տեքստիլից կամ մշակույթից հրաժարվել, կարելի է գոնե միայն Երևանը ներկայացնել որպես այդ հանգույց։ Հակառակ դեպքում մենք չենք կարող աշխարհին ասել, որ մենք բոլոր հարցերով համաշխարհային կենտրոն ենք։ Պետք է կողմնորոշվել ու ճիշտ խոսել աշխարհի հետ։
Ի վերջո, Ենգիբարյանի կարծիքով, այն, ինչ այս պահին ոլորտում ունենք, շատ լավ է Հայաստանի նման փոքր երկրի համար, վերջին 15-20 տարում հասել ենք մի իրավիճակի, որ ՏՏ ոլորտն ունի համաշխարհային ճանաչում, կան տեղական կազմակերպություններ, որոնք համաշխարհային արտադրանք են տալիս, կան արտասահմանյան կազմակերպություններ, որոնք այստեղ անում են պատվերներ ու իրենց խնդիրներն են լուծում, համաշխարհային մեծ ներդրողները Հայաստանում ներկայացված են և այլն։ Այսինքն, Հայաստանն իր պլան մինիմումն արդեն կատարել է։
Մնում է այս ամենով չբավարարվել, այլ սկսել բարձրաձայնել աշխարհին, որ մենք այդ տեխնոլոգիական հանգույցն ենք։ Ունենք նաև հնարավորություն ՏՏ-ից աճելու բարձր տեխնոլոգիաների ոլորտ։ Ցանկացած դեպքում, Հայաստանը քիչ քանակով բարձր որակ ապահովող երկիր է, ու աշխարհին պետք է ասել, որ կարողանում ենք այսօր աշխարհի ամենաբարդ տեխնոլոգիական խնդիրները լուծել, եթե ուզում եք լուծել, պիտի գաք Հայաստան։
«Սա տարբեր է քան Սիլիկոնային հովիտը, դա մի նոր ձևաչափ է, նոր խոսք է աշխարհին․ քիչ քանակով ամենաբարդ խնդիրները լուծելու տեղ»,- եզրափակեց Ենգիբարյանը։
Լրահոս
0