https://arm.sputniknews.ru/20220620/dimadrutjun-sharzhumy-meknarkel-e-erty-arajin-kangary-qp-i-grasenjakn-e-43853907.html
Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը. առաջին կանգառը ՔՊ-ի գրասենյակն է
Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը. առաջին կանգառը ՔՊ-ի գրասենյակն է
Sputnik Արմենիա
Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցներն իրենց ձեռքերում պաստառներ են պահում, որոնց վրա գրված է` «Նիկոլ=մահ», «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը», «Կանգնեցրե՛ք... 20.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-20T20:11+0400
2022-06-20T20:11+0400
2022-06-20T21:45+0400
դիմադրություն շարժում
երթ
գեղամ մանուկյան
ընդդիմություն
իշխանություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43852714_0:83:1600:983_1920x0_80_0_0_5352a504fe69b2f9fef3fe6f4b55f6a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հերթական երթը։ Նախատեսվում է, որ այսօր նրանք 3 կառույցների մոտ են կանգ առնելու` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության։Կուսակցության գրասենյակի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։«Այս իշխանության օրոք մենք տեսել ենք համաճարակ, հազարավոր մահեր, պատերազմ, հազարավոր նահատակներ, տեսել ենք նաև այն սոցիալական բեռը, որն ամեն օր ծանրանում է մեր հայրենակիցների ուսերին։ Այսօր ՔՊ-ական իշխանությունը «բեսպրեդել» է սերմանում ամբողջ երկրում։ Ամեն օր սպանություններ են, կրակահերթեր են, հարուցվող քրեական գործեր»,- երթի ընթացքում նշեց շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Նրանք նաև վանկարկում են` «Առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, հայասպա՛ն»։Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր հրատապ հանրահավաք է անցկացնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43852714_90:0:1510:1065_1920x0_80_0_0_15d1546fe18f86fe76ee8a7c898dd1c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիմադրություն շարժում, երթ, գեղամ մանուկյան, ընդդիմություն, իշխանություն, նիկոլ փաշինյան
դիմադրություն շարժում, երթ, գեղամ մանուկյան, ընդդիմություն, իշխանություն, նիկոլ փաշինյան
Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը. առաջին կանգառը ՔՊ-ի գրասենյակն է
20:11 20.06.2022 (Թարմացված է: 21:45 20.06.2022) Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցներն իրենց ձեռքերում պաստառներ են պահում, որոնց վրա գրված է` «Նիկոլ=մահ», «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը», «Կանգնեցրե՛ք մարդասպանին», «Նիկոլիզմի զոհ ենք, բոլորս», «Նիկոլ մահաբեր» և այլն։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հերթական երթը։ Նախատեսվում է, որ այսօր նրանք 3 կառույցների մոտ են կանգ առնելու` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության։
Կուսակցության գրասենյակի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
«Այս իշխանության օրոք մենք տեսել ենք համաճարակ, հազարավոր մահեր, պատերազմ, հազարավոր նահատակներ, տեսել ենք նաև այն սոցիալական բեռը, որն ամեն օր ծանրանում է մեր հայրենակիցների ուսերին։ Այսօր ՔՊ-ական իշխանությունը «բեսպրեդել» է սերմանում ամբողջ երկրում։ Ամեն օր սպանություններ են, կրակահերթեր են, հարուցվող քրեական գործեր»,- երթի ընթացքում նշեց շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցներն իրենց ձեռքերում պաստառներ են պահում, որոնց վրա գրված է «Նիկոլ=մահ», «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը», «Կանգնեցրե՛ք մարդասպանին», «Նիկոլիզմի զոհ ենք, բոլորս», «Նիկոլ մահաբեր» և այլն։
Նրանք նաև վանկարկում են` «Առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, հայասպա՛ն»։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր հրատապ հանրահավաք է անցկացնում։