00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապարանում սպանվածներից մեկը համայնքապետի հարազատներից էր. լուսանկարներ դեպքի վայրից

© Sputnik / Aram NersesyanԱպարանի ցուցանակը
Ապարանի ցուցանակը - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Բաժանորդագրվել
Կրակոցները, որոնք արձակվել են Նիգավանի աղբավայրի մոտ, լսվել են նաև գյուղում։ Գյուղի վարչական ղեկավարը վստահեցնում է, սակայն, որ միջադեպի մասնակիցներից ոչ մեկն իրենց համայնքից չէ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ապարան խոշորացված համայնքի կրակոցների դեպքի մասին Sputnik Արմենիային որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։
Հաղորդել էինք, որ երեկ Ապարանում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով 2 մարդ է մահացել, 4-ը վիրավոր են։ Կայքերում լուրեր էին շրջանառվում, թե դեպքի պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելն է եղել։ ՔԿ-ն, սակայն, այսօր հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել 2 վարորդների միջև` մեքենա վարելիս առաջացած խնդիրների պատճառով։
Sputnik Արմենիան դեպքի մանրամասները պարզելու համար մեկնեց Ապարան։ Համայնքի ղեկավարն աշխատավայրում չէր։ Ապարանի համայնքապետարանում ասացին, որ վիրավորում ստացած և «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է, և այդ է պատճառը, որ նա բացակայում է։ Ի դեպ, «Գնթունիք» սուպերմարկետից տեղեկացրին, որ Տիգրանն իրենց մոտ էր աշխատում։
«Ապարան» ԲԿ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանը հայտնեց, որ երեկ երեկոյան ժամը 20-ի սահմաններում տարբեր վիրավորումներով իրենց մոտ է տեղափոխվել 5 անձ, ևս մեկը մահացած է եղել։
«Երկու տղաների վիճակը ծայրահեղ ծանր էր, գիտակցությունը տեղը չէր` գլխի շրջանում էին վիրավորում ստացել։ Մյուս երեքի վիրավորումներն ավելի թեթև էին։ Մեզ մոտ առաջին բուժօգնություն են ցուցաբերել և ռեանիմոբիլներով Երևան տեղափոխել»,- ասաց Շմավոնյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Ապարան» ԲԿ-ի տնօրեն Հայկ Շմավոնյան
Директор МЦ Апаран Айк Шмавонян - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
«Ապարան» ԲԿ-ի տնօրեն Հայկ Շմավոնյան
Նշենք, որ տեղի բնակիչներն իրենց շատ զգուշավոր էին պահում և դեպքի, առավել ևս դրա պատճառների մասին նախընտրում էին լռել։ Ասացին` դեպքի հավանական պատճառների մասին մամուլից են իմացել, ամեն ինչ խառն է` ոչ ոք հստակ չգիտի ոչինչ։
Ապարան խոշորացված համայնքի մաս կազմող Նիգավանի վարչական ղեկավար Արտաշ Գալստյանը վստահեցնում է` վիրավորներից և սպանվածներից որևէ մեկն իրենց համայնքից չէ, պարզապես աղբավայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, Նիգավան տանող ճանապարհին է։

«Մեր գյուղացի ոչ ոք չկա, բոլորն Ապարանից են։ Գյուղում կրակոցներ են լսվել, ասում են` մոտ 10 րոպե է տևել ամեն ինչ, որից հետո բոլորը խուճապահար փախել են»,- ասաց Գալստյանը։

Դեպքի վայրում` Նիգավանի աղբավայրի մոտ, երեկվանից երկու ոստիկաններ 24-ժամյա հսկողություն են իրականացնում։
© Sputnik / Aram Nersesyan

Նիգավանի աղբավայրի մոտ 2 ոստիկաններ հերթապահություն են իրականացնում։

Նիգավանի աղբավայրի մոտ 2 ոստիկաններ հերթապահություն են իրականացնում։ - Sputnik Արմենիա
1/4

Նիգավանի աղբավայրի մոտ 2 ոստիկաններ հերթապահություն են իրականացնում։

© Sputnik / Aram Nersesyan

Նիգավանի աղբավայրը

Նիգավանի աղբավայրը - Sputnik Արմենիա
2/4

Նիգավանի աղբավայրը

© Sputnik / Aram Nersesyan

Նիգավանի աղբավայրը

Նիգավանի աղբավայրը - Sputnik Արմենիա
3/4

Նիգավանի աղբավայրը

© Sputnik / Aram Nersesyan

Նիգավանի ցուցանակը

Նիգավանի ցուցանակը - Sputnik Արմենիա
4/4

Նիգավանի ցուցանակը

1/4

Նիգավանի աղբավայրի մոտ 2 ոստիկաններ հերթապահություն են իրականացնում։

2/4

Նիգավանի աղբավայրը

3/4

Նիգավանի աղբավայրը

4/4

Նիգավանի ցուցանակը

Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի` հունիսի 18-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարանում մեքենա վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել մեկ այլ մեքենայի, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ վիճել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Հաջորդ օրը երկու եղբայրները գնացել են Ապարան և ծեծել նախորդ օրը զրույցին միջամտած մի տղայի։ Երեկոյան էլ, հարցերը պարզելու ժամանակ, 32-ամյա տղամարդը կրակել է իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:
Հիշեցնենք` Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին երեկ ուշ երեկոյան հայտնեց shamshyan.com-ը։ Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի`վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։
Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։
Ըստ shamshyan.com-ի` միջադեպի հետևանքով մահացածներից մեկը 27-ամյա Հմայակ Միքայելյանն է, մյուսը` 28-ամյա Տիգրան Հարությունյանը։ Տուժել են 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Բոլորը Ապարանի բնակիչներ են։
Նրանք Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Կայքի տեղեկություններով՝ Հմայակ Միքայելյանը ծառայում էր Նուբարաշենում տեղակայված զորամասում։
Լրահոս
0