00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տեր ենք մեր հայրենիքին». «Դիմադրության» անդամները ներկայացրին ոլորտային խնդիրները

© Sputnik / Aram NersesyanԸնդդիմության հանրահավաք. արխիվային լուսանկար
Ընդդիմության հանրահավաք. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2022
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի հրապարակում հնչեցին հայրենասիրական երգեր, ինչպես նաև քաղաքացինեը վանկարկում էին.«Արցախին ասում ենք՝ այո՛, Հայաստանին ասում ենք՝ այո՛, Նիկոլին ասում ենք՝ ո՛չ»։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակում անցկացրին հերթական հանրահավաքը, խոսեցին, թե ինչպիսի Հայաստան են պատկերացնում, բոլոր ուղղություններով ներկայացրին իրենց պատկերացումները։
Դո՛ւք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու. զոհվածների հարազատները կրկին ակցիա են անում
Շարժման անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց զինված ուժերի բարեփոխումների՝ իրենց պատկերացումը։

«ԶՈւ բարեփոխումների հիմքում պետք է ընկած լինի հանրային կոնսենսուսը` պետք է մեր ներսում լուծենք սևերի ու սպիտակների, թշնամիների ու մնացածների հարցերը։ Բոլոր նշանակումների հիմքում քաղաքական, կուսակցական ֆունկցիոներների և սեփական քաղաքական թիմին հավատարմության երդումներն են։ ՀՀ-ում պաշտպանության նախարարը պետք է լինի մարդ, որն աշխատում է բոլոր խմբերի հետ, որովհետև բանակը բոլորիս հետ առնչություն ունի»,- նշեց Աբրահամյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում պետք է առաջնորդվել «Ամեն ինչ՝ հանուն բանակի, հանուն պաշտպանության և հանուն անվտանգության» սկզբունքով։ Պատգամավորը շեշտեց` ԶՈւ բարեփոխումների հիմքում զինծառայողն է։
Իրական լաոն միշտ է արթուն. Անդրանիկ Քոչարյանը լաոյի փնտրտուքում պատերազմի վտանգ է տեսնում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խոսեց սոցիալ-տնտեսական համակարգի մասին։ Նա ընդգծեց, որ վերջին 4 տարում հանրային կյանքի բոլոր ոլորտներում հետևողական ձախողումներ են արձանագրվել, իրականացվել հակասոցիալական փոփոխություններ։ Պատգամավորն իր ասածները փաստող թվեր ներկայացրեց։

«Կյանքը միջինում թանկացել է 25 %-ով։ Աշխատողների 25 %-ը ստանում է նվազագույն` 68 հազար դրամ աշխատավարձ, իսկ նրանց կեսը` մինչև 79 հազար դրամ։ Այս ամենից ստացվում է, որ ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին աղքատ է։ Միջին աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, և անգամ նրանք են չափավոր աղքատ, քանի որ նրա եկամուտն էլ չի բավականացնում երկու հոգանոց ընտանիքի նվազագույն սպառողական զամբյուղի համար»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

Թադևոսյանը նաև նշեց, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճն ընդամենը 2.8 % է, պետական պարտքն էլ աճել է շուրջ 2.6 մլրդ դոլարով։
Կրթության ոլորտի մասին իր խոսքն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա շեշտեց, որ «Դիմադրություն» շարժման ուժը երիտասարդներն են։

«Ներկայիս իշխանության հեռացումից հետո մենք պետք է ցույց տանք մեր դավանած արժեքների նկատմամբ հավատարմությունը։ Միասին կառուցելու ենք որակապես նոր պետություն, որի հիմքում, իհարկե, կրթությունն է` ժամանակից, բարձրորակ։ Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք։ Դպրոցն ու համալսարանն ավարտած անձը պետք է ոչ թե ուղղակի քաղաքացիլինի, այլ մտածողությամբ ու էթնիկ գիտակցությամբ հայ քաղաքացի»,- ասաց Գրիգորյանը։

Նա ցավով նշեց այն հանգամանքը, որ այսօր արդեն ավելի ու ավելի քիչ երիտասարդներ են գիտության ոլորտում ներգրավվում։ Նրա խոսքով` գիտության ոլորտում պետք է մշակել ռազմավարություն` ելնելով պետության զարգացման և անվտանգության ապահովման կարիքներից։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ` պետբյուջեի առնվազն 4 %-ը պետք է հատկացվի գիտությանը։
Հանրահավաքից առաջ և այդ ընթացքում հնչում էին հայրենասիրական երգեր` «Հայե՛ր, միացե՛ք», «Զարթի՛ր, լաո՛» և այլն։ Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները վանկարկում են «Առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկոլ, դավաճան», «Արցախին ասում ենք՝ այո՛, Հայաստանին ասում ենք՝ այո՛, Նիկոլին ասում ենք՝ ո՛չ», «Տեր ենք մեր հայրենիքին»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ:
Լրահոս
0