https://arm.sputniknews.ru/20220618/rd-zu-n-ukrainajum-vochnchacrel-e-navti-veramshakman-ev-pahpanman-tekhnikakan-hzvorutjunner-43769582.html
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում ոչնչացրել է նավթի վերամշակման և պահպանման տեխնիկական հզորություններ
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում ոչնչացրել է նավթի վերամշակման և պահպանման տեխնիկական հզորություններ
Sputnik Արմենիա
Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքի մասին ամփոփագիրը։ 18.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-18T16:16+0400
2022-06-18T16:16+0400
2022-06-18T18:41+0400
իգոր կոնաշենկով
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096687_0:0:1620:912_1920x0_80_0_0_4f94b33b0e6a157b5fb02326368be5d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ռուսական զորքերը մեծ հեռահարության և բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են ամերիկյան M777 հաուբիցների 4 ուկրաինական դասակ և «Գրադ» ՀԿՌՀ-ի (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) 4 դասակ։ Տեղեկությունը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:Բացի այդ, ռուսական բանակն օդային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով Կրեմենչուկում և Լիսիչանսկում ոչնչացրել է նավթի վերամշակման և վառելիքի պահպանման համար ուկրաինական տեխնոլոգիական հզորություններ, որոնք նախատեսված էին Դոնբասում ուկրաինական ռազմական տեխնիկայի մատակարարման համար:Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական ԶՈւ–ն ոչնչացրել է 343 ուկրաինական զենիթահրթիռային համալիր, 206 ինքնաթիռ, 132 ուղղաթիռ, 1241 անօդաչու թռչող սարք, 3613 տանկ և այլ զրահապատ ռազմական մեքենա, 547 ՀԿՌՀ, 2032 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 3687 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 115-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096687_93:0:1533:1080_1920x0_80_0_0_e066769c64ae6a718bf901fe3897aee4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
իգոր կոնաշենկով, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում ոչնչացրել է նավթի վերամշակման և պահպանման տեխնիկական հզորություններ
16:16 18.06.2022 (Թարմացված է: 18:41 18.06.2022) Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքի մասին ամփոփագիրը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ռուսական զորքերը մեծ հեռահարության և բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են ամերիկյան M777 հաուբիցների 4 ուկրաինական դասակ և «Գրադ» ՀԿՌՀ-ի (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) 4 դասակ։ Տեղեկությունը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
Բացի այդ, ռուսական բանակն օդային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով Կրեմենչուկում և Լիսիչանսկում ոչնչացրել է նավթի վերամշակման և վառելիքի պահպանման համար ուկրաինական տեխնոլոգիական հզորություններ, որոնք նախատեսված էին Դոնբասում ուկրաինական ռազմական տեխնիկայի մատակարարման համար:
Ռուսական հակաօդային պաշտպանության համալիրներն անցած օրվա ընթացքում խոցել են նաև ուկրաինական Սու-25 գրոհային ինքնաթիռ, Մի-24 ուղղաթիռ և 8 ուկրաինական անօդաչու թռչող սարք` Խերսոնի, Խարկովի, Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև 4 «Տոչկա-Ու» հրթիռ և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 24 հրթիռ:
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական ԶՈւ–ն ոչնչացրել է 343 ուկրաինական զենիթահրթիռային համալիր, 206 ինքնաթիռ, 132 ուղղաթիռ, 1241 անօդաչու թռչող սարք, 3613 տանկ և այլ զրահապատ ռազմական մեքենա, 547 ՀԿՌՀ, 2032 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 3687 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 115-րդ օրը։