https://arm.sputniknews.ru/20220618/pashinjann-u-mirzvojany-amn-petqartughari-teghakali-het-qnnarkel-en-lgh-hakamartutjan-harcy-43762477.html
Փաշինյանն ու Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
Փաշինյանն ու Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
Sputnik Արմենիա
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ 18.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-18T14:16+0400
2022-06-18T14:16+0400
2022-06-18T14:24+0400
ամն
քերին դոնֆրիդի
հայաստան
նիկոլ փաշինյան
արարատ միրզոյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43760196_0:84:1600:984_1920x0_80_0_0_680aca75cde253bdbe8fd74d80c87940.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանն ու Դոնֆրիդը խոսել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության մասին:Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում։Քերին Դոնֆրիդի խոսքով` ԱՄՆ վարչակազմը ևս կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ընդունել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադարձել են ժողովրդավարությանը, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին։Կողմերը կարևորել են պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
https://arm.sputniknews.ru/20220618/erevanum-e-evrvopakan-ev-evrasiakan-harcervov-amn-pvokhpetqartughar-qerin-dvonfridin-43756556.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43760196_90:0:1511:1066_1920x0_80_0_0_e7af4476946a46e347fb5dde6edb9616.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, քերին դոնֆրիդի, հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), վարչապետ
ամն, քերին դոնֆրիդի, հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), վարչապետ
Փաշինյանն ու Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
14:16 18.06.2022 (Թարմացված է: 14:24 18.06.2022) Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության շրջանակում»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Դոնֆրիդը խոսել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության մասին:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում։
Քերին Դոնֆրիդի խոսքով` ԱՄՆ վարչակազմը ևս կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
ընդունել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադարձել են ժողովրդավարությանը, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին։
Կողմերը կարևորել են պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:
Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։