https://arm.sputniknews.ru/20220618/evrvopan-rusastani-nkatmamb-patzhamijvocnervov-energetik-inqnaspanutjun-e-gvortsum-sechin-43758266.html
Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով էներգետիկ ինքնասպանություն է գործում. Սեչին
Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով էներգետիկ ինքնասպանություն է գործում. Սեչին
Sputnik Արմենիա
«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում` վերլուծելով համաշխարհային տնտեսության մեջ առկա իրավիճակը։ 18.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-18T13:08+0400
2022-06-18T13:08+0400
2022-06-18T14:49+0400
պատժամիջոցներ
ռուսաստան
նավթ
գազ
ուկրաինա
արևմուտք
ամն
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/31/69/316965_0:0:2893:1628_1920x0_80_0_0_a74d2917913d4f9c42a6cc616855d0fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Եվրոպան էներգետիկ ինքնասպանություն է գործում` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նման հայտարարություն է արել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը։Սեչինի խոսքով` հրաժարվելով ռուսական նավթից ու գազից, Եվրոպան վերածվել է աշխարհում ամենաթանկ էներգիա սպառող տարածաշրջանի` խաթարելով իր մրցունակության մակարդակը։Սեչինը կանխատեսում է եվրոպական «էներգետիկ ինքնասպանության» երկարաժամկետ հետևանքները։Պատժամիջոցներ, «պուտինյան գնաճ» և Ուկրաինա․ ՌԴ նախագահի ելույթի գլխավոր կետերը«Ռոսնեֆտի» ղեկավարն ընդգծել է նաև, որ պատժամիջոցները վերացրել են Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ձևավորված սեփականության պաշտպանության իրավունքի, բիզնես վարելու և դատարանում պաշտպանվելու հիմքերը։Ինչ վերաբերում է ահագնացող համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ապա, ըստ Սեչինի, պատժամիջոցները թեև սկզբնապատճառ չեն, բայց էապես խորացնում են իրավիճակը։Նա հավելել է, որ ԱՄՆ–ի ըմբռնմամբ` պատժամիջոցները «կախարդական փայտիկ են քաղաքական և տնտեսական նպատակներն իրագործելու համար»։ Երբ շուկայական մեխանիզմները նպատակների իրականացում չեն ապահովում, իսկ քաղաքական հնարավորությունները բացակայում են, ԱՄՆ–ն պատժամիջոցներ է կիրառում առանց որևէ հիմքի։Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը։ ՌԻԱ Նովոստին համաժողովի տեղեկատվական գործընկերն է։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 115-րդ օրը։Շանտաժ չէ, պատասխան է. Կրեմլը` գազը ռուբլով վաճառելու մասին
ուկրաինա
արևմուտք
ամն
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/31/69/316965_33:0:2764:2048_1920x0_80_0_0_270db5b277a281a8c99c883bbd46cc08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատժամիջոցներ, ռուսաստան, նավթ, գազ, ուկրաինա, արևմուտք, ամն, դոնբաս
պատժամիջոցներ, ռուսաստան, նավթ, գազ, ուկրաինա, արևմուտք, ամն, դոնբաս
Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով էներգետիկ ինքնասպանություն է գործում. Սեչին
13:08 18.06.2022 (Թարմացված է: 14:49 18.06.2022) «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում` վերլուծելով համաշխարհային տնտեսության մեջ առկա իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Եվրոպան էներգետիկ ինքնասպանություն է գործում` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նման հայտարարություն է արել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը։
«Եվրոպան իր վզին փաթաթած հակառուսական պատժամիջոցների հետևանքով վերջնականապես կորցրել է իր սուբյեկտայնությունը ու ԱՄՆ-ի համար ոչ միայն քաղաքական, այլև մրցունակ տնտեսական այլընտրանքային բևեռ դառնալու հնարավորությունը»,- ասել է նա։
Սեչինի խոսքով` հրաժարվելով ռուսական նավթից ու գազից, Եվրոպան վերածվել է աշխարհում ամենաթանկ էներգիա սպառող տարածաշրջանի` խաթարելով իր մրցունակության մակարդակը։
Սեչինը կանխատեսում է եվրոպական «էներգետիկ ինքնասպանության» երկարաժամկետ հետևանքները։
«Ռոսնեֆտի» ղեկավարն ընդգծել է նաև, որ պատժամիջոցները վերացրել են Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ձևավորված սեփականության պաշտպանության իրավունքի, բիզնես վարելու և դատարանում պաշտպանվելու հիմքերը։
Ինչ վերաբերում է ահագնացող համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ապա, ըստ Սեչինի, պատժամիջոցները թեև սկզբնապատճառ չեն, բայց էապես խորացնում են իրավիճակը։
«Դեռ 2018 թվականին մենք խոսել ենք այն մասին, որ ածխաջրածնի շուկաներում պատժամիջոցների և վերջնագրերի քաղաքականությունը կհանգեցնի նավթի գնի մշտական «պատժամիջոցային պարգևավճարի» առաջացմանը, և նշել գնային նոր ռեկորդների ռիսկերը։ Այժմ այդ ամենն իրականություն է դարձել. գլոբալ տնտեսական ճգնաժամը թափ է առնում մեր աչքի առաջ», – ասել է Սեչինը։
Նա հավելել է, որ ԱՄՆ–ի ըմբռնմամբ` պատժամիջոցները «կախարդական փայտիկ են քաղաքական և տնտեսական նպատակներն իրագործելու համար»։ Երբ շուկայական մեխանիզմները նպատակների իրականացում չեն ապահովում, իսկ քաղաքական հնարավորությունները բացակայում են, ԱՄՆ–ն պատժամիջոցներ է կիրառում առանց որևէ հիմքի։
«Պատժամիջոցները վերացնում են նախկինում անսասան պայմանագրային պարտավորությունների ինստիտուտը, բուն դատաիրավական համակարգը, ֆինանսական, տրանսպորտային և արդյունաբերական հատվածը, իսկ որպես հետևանք` սոցիալական ոլորտն ու արդյունքում բուն գլոբալ շուկան», – նշել է Սեչինը։
Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը։ ՌԻԱ Նովոստին համաժողովի տեղեկատվական գործընկերն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 115-րդ օրը։