00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինչո՞ւ են քառատել մարդուն». Օհան Դուրյանի արձանի նախագիծն ուղարկվել է ավագանու հաստատմանը

© Photo : AV ProductionՕհան Դուրյան
Օհան Դուրյան - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2022
Բաժանորդագրվել
Անկախ ավագանու անդամն իր ֆեյսբուքյան էջում վրդովմունք է հայտնել, որ նման հարցը հրատապ կարգով հաստատման է ուղարկվել, չնայած, որ մաեստրոյի 100-ամյակի մասին հայտնի էր վաղուց։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Կառավարությունը հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի հուշարձանը Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում տեղադրելու նախագիծն ուղարկել է Երևանի ավագանուն` հրատապ կարգով հաստատելու համար։ Տեղեկությունը հայտնում է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100-ամյակն է այս տարի, սակայն կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը: Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու: Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի: Լսող չկա»,- գրել է ավագանու անկուսակցական անդամը:

Նա հայտնել է` նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21-ին կայանալիք նիստում:
Նշենք, որ գրառման տակ սոցցանցի օտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել, որոնք գրեթե բոլորը բացասական բնույթի են։
««Երևանի քանդակագործն էլ է վռազել, արհեստանոցում ինչ մարմնի մաս կար, կպցրել ու ուղարկել է», «Քանդակագործը հանիբալիզմի հակումներ ունի երևի։ Խի՞ ա սենց մասնատել», «Ինչ լավ է, որ Դուրյանը սա չի տեսնի», «Սիրուն չի», «Ինչո՞ւ են քառատել մարդուն», «Միտքը լավն է` քանդակը անել «Մաեստրոն դիրիժորությամբ զբաղվելու ընթացքում» ձևով, բայց կատարումը կատաստրոֆիկ անհաջող է։ Շտկել է պետք, վերանայել քանդակի ձևը»»,- գրել են նրանք։
Նշենք, որ Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում։ Նա խմբավարություն է ուսանել և ունեցել է ֆենոմենալ հիշողություն, խորը ու զգայուն երաժշտականություն, ինչը համերգների ժամանակ շատերին է զարմացրել։ Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։ Աշխատել է աշխարհի 110 նվագախմբի հետ։
Ժառանգության հետքերով. Երևանում մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը
1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Դուրյանը հենց այդ ժամանակ Հայաստանից մեկնել է Մոսկվա, սակայն ավելի ուշ Հայաստանում միացել է 2008 թվականին ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը։
Մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երևանում։
Լրահոս
0