https://arm.sputniknews.ru/20220616/sisianum-haj-iranakan-khvohararakan-paratvon-kanckacvi-mamuljany-manramasner-e-nerkajacrel-43571908.html
Սիսիանում հայ-իրանական խոհարարական փառատոն կանցկացվի. Մամուլյանը մանրամասներ է ներկայացրել
Սիսիանում հայ-իրանական խոհարարական փառատոն կանցկացվի. Մամուլյանը մանրամասներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Այսօրինակ միջոցառումները նպաստում են հայկական ավանդական խոհանոցի հանրահռչակմանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T10:04+0400
2022-06-16T10:04+0400
2022-06-16T10:09+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
փառատոն
սյունիք
սեդրակ մամուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/16/27648132_0:85:1600:985_1920x0_80_0_0_350b8cbb597e839ac26ad61b60b66454.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը որոշել են խոհարարական համատեղ փառատոն անցկացնել։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց փառատոնի կազմակերպիչներից մեկը` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, միջոցառումը կանցկացվի Սիսիանում (Սյունիքի մարզ) այս տարվա օգոստոսի 10-11-ը։Արիական խոհանոցի համատեղ փառատոնի անցկացման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ 2021 թվականին։ Գաղափարը հայկական կողմինն է և միտված է երկու երկրներում դեռ հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստների և ավանդույթների հանրահռչակմանը։Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը փառատոնի մասնակիցները կհավաքվեն Քարահունջում (Զորաց քարեր)` տոնը նշելու։ Մամուլյանն ընդգծեց, որ փառատոնին ներկայացված կլինեն ուրարտական և աքեմենյան (պարսկական) խոհանոցները։Համակարգողները կլինեն Սյունիքի մարզային վարչակազմի ներկայացուցիչներն ու Հայաստանում Իրանի դեսպանատունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն` միջոցառումը հաջորդաբար կանցկացվի Հայաստանում և Իրանում։Մամուլյանը նշեց, որ Երևանը վերսկսել է բանակցությունները նաև Թբիլիսիի իր գործընկերների հետ` հայ–վրացական առաջին խոհարարական բաթլը (մրցապայքարը) կազմակերպելու համար։Մրցապայքարը պետք է կայանար դեռ 2019 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել էր մինչև 2020 թվականը։ 2020 թվականին էլ խանգարեցին համավարակն ու պատերազմը։Փառատոնը, ինչպես և նախատեսվում էր երկու տարի առաջ, կանցկացվի Դիլիջանում, հաջորդ անգամ` Թելավիում։ Հիմքում հայ–վրացական բարեկամության մասին «Միմինո» ֆիլմն է։Խոհարարական բաթլի նպատակը երկու ժողովուրդների կապերի ամրապնդումն է։ Մրցապայքար–փառատոնի շրջանակում ներկայացված կլինեն այն ուտեստները, որոնք հաճախ են վեճի առարկա դառնում։ Օրինակ` վրացական չախոխբիլին, հայկական խոխոբը, վրացական կուպատին ու հայկական բումբարը։
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/16/27648132_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d60226ce6b002c74166bc3c14a2a4943.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, փառատոն, սյունիք, սեդրակ մամուլյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, փառատոն, սյունիք, սեդրակ մամուլյան
Սիսիանում հայ-իրանական խոհարարական փառատոն կանցկացվի. Մամուլյանը մանրամասներ է ներկայացրել
10:04 16.06.2022 (Թարմացված է: 10:09 16.06.2022) Այսօրինակ միջոցառումները նպաստում են հայկական ավանդական խոհանոցի հանրահռչակմանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը որոշել են խոհարարական համատեղ փառատոն անցկացնել։ Ինչպես
Sputnik Արմենիային հայտնեց փառատոնի կազմակերպիչներից մեկը` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, միջոցառումը կանցկացվի Սիսիանում (Սյունիքի մարզ) այս տարվա օգոստոսի 10-11-ը։
Արիական խոհանոցի համատեղ փառատոնի անցկացման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ 2021 թվականին։ Գաղափարը հայկական կողմինն է և միտված է երկու երկրներում դեռ հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստների և ավանդույթների հանրահռչակմանը։
«Տոնը նվիրված է հայոց ազգային ինքնության օրվան։ Եվ պատահական չէ, որ այն անցկացվում է Սիսիանում, որի կողքին է գտնվում Քարահունջ հնագույն մեգալիթյան համալիրը», – ասաց Մամուլյանը։
Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը փառատոնի մասնակիցները կհավաքվեն Քարահունջում (Զորաց քարեր)` տոնը նշելու։ Մամուլյանն ընդգծեց, որ փառատոնին ներկայացված կլինեն ուրարտական և աքեմենյան (պարսկական) խոհանոցները։
Համակարգողները կլինեն Սյունիքի մարզային վարչակազմի ներկայացուցիչներն ու Հայաստանում Իրանի դեսպանատունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն` միջոցառումը հաջորդաբար կանցկացվի
Հայաստանում և Իրանում։
Մամուլյանը նշեց, որ Երևանը վերսկսել է բանակցությունները նաև Թբիլիսիի իր գործընկերների հետ` հայ–վրացական առաջին խոհարարական բաթլը (մրցապայքարը) կազմակերպելու համար։
Մրցապայքարը պետք է կայանար դեռ 2019 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել էր մինչև 2020 թվականը։ 2020 թվականին էլ խանգարեցին համավարակն ու պատերազմը։
Փառատոնը, ինչպես և նախատեսվում էր երկու տարի առաջ, կանցկացվի Դիլիջանում, հաջորդ անգամ` Թելավիում։ Հիմքում հայ–վրացական բարեկամության մասին «Միմինո» ֆիլմն է։
Խոհարարական բաթլի նպատակը երկու ժողովուրդների կապերի ամրապնդումն է։ Մրցապայքար–փառատոնի շրջանակում ներկայացված կլինեն այն ուտեստները, որոնք հաճախ են վեճի առարկա դառնում։ Օրինակ` վրացական չախոխբիլին, հայկական խոխոբը, վրացական կուպատին ու հայկական բումբարը։