https://arm.sputniknews.ru/20220616/qpn-hh-glkhavvor-datakhazi-pashtonum-karajadri-anna-vardapetjani-teknatsutjuny-kvonjvorjan-43608650.html
ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը. Կոնջորյան
ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը. Կոնջորյան
Sputnik Արմենիա
Հայկ Կոնջորյանը կարծում է, ու Վարդապետյանն ունի բոլոր կարևոր հատկանիշները դատախազ նշանակվելու համար։ 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T16:18+0400
2022-06-16T16:18+0400
2022-06-16T17:23+0400
դատախազ
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43610863_0:0:1600:900_1920x0_80_0_0_fe68d03a3ce84fd2df6d19d6ff8803c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:«Վարդապետյանն իր մասնագիտական որակներով և բարձր բարոյական, արժեքային հատկանիշներով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը»,- ասաց Կոնջորյանը։Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե անաչառության հարց չի՞ առաջացնում նրա՝ վարչապետի օգնական լինելը, Կոնջորյանը պատասխանեց, թե Վարդապետյանը կուսակցական չէ։Կոնջորյանը հավելեց, որ կարևոր է, որ ԱԺ-ում Վարդապետյանի ընտրությանը մասնակցեն բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիրները։Լրագրողները հիշեցրին դեռ նախորդ տարի Վարդապետյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած դեպքի մասին. մի տեսանյութ էր շրջանառվում, որում երևում է` Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը, հանձնարարականներ տալիս Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ Կոնջորյանն ի պատասխան նշեց, թե Վարդապետյանը գործել է իր լիազորությունների տիրույթում։Հավելենք, որ ԱԱԾ-ն մերժել էր վերոհիշյալ դեպքով քրգործ հարուցել։Կոնջորյանը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնական առաջադրումը սկսվել է երեկվանից և ունի տասնօրյա ժամկետ։Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43610863_212:0:1412:900_1920x0_80_0_0_3482fac8751e88604d087fc13915872b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, աննա վարդապետյան
դատախազ, աննա վարդապետյան
ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը. Կոնջորյան
16:18 16.06.2022 (Թարմացված է: 17:23 16.06.2022) Հայկ Կոնջորյանը կարծում է, ու Վարդապետյանն ունի բոլոր կարևոր հատկանիշները դատախազ նշանակվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Վարդապետյանն իր մասնագիտական որակներով և բարձր բարոյական, արժեքային հատկանիշներով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը»,- ասաց Կոնջորյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե անաչառության հարց չի՞ առաջացնում նրա՝ վարչապետի օգնական լինելը, Կոնջորյանը պատասխանեց, թե Վարդապետյանը կուսակցական չէ։
Կոնջորյանը վստահ է` Վարդապետյանն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները և Սահմանադրության, օրենսդրության և իր խղճի առջև մաքուր է լինելու:
Կոնջորյանը հավելեց, որ կարևոր է, որ ԱԺ-ում Վարդապետյանի ընտրությանը մասնակցեն բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիրները։
Լրագրողները հիշեցրին դեռ նախորդ տարի Վարդապետյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած դեպքի մասին.
մի տեսանյութ էր շրջանառվում, որում երևում է` Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը, հանձնարարականներ տալիս Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ Կոնջորյանն ի պատասխան նշեց, թե Վարդապետյանը գործել է իր լիազորությունների տիրույթում։
Հավելենք, որ ԱԱԾ-ն մերժել էր վերոհիշյալ դեպքով քրգործ հարուցել։
Կոնջորյանը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնական առաջադրումը սկսվել է երեկվանից և ունի տասնօրյա ժամկետ։
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։
Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։