https://arm.sputniknews.ru/20220616/pashinjany-burichin-e-nerkajacnel-hh-dirqvorvoshumy-sahmanagtsman-ev-khaghaghutjan-orakargi-masin-43620339.html
Փաշինյանը Բուրիչին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը սահմանագծման և խաղաղության օրակարգի մասին
Փաշինյանը Բուրիչին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը սահմանագծման և խաղաղության օրակարգի մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին: 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T17:46+0400
2022-06-16T17:46+0400
2022-06-16T18:07+0400
նիկոլ փաշինյան
մարիա պեյչինովիչ բուրիչ
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
հայաստան
ադրբեջան
գերի
սահման
եվրախորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43617620_0:166:1600:1066_1920x0_80_0_0_46d92b31833aaa62393d56b4f86e34b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:Վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում:Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը, և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում:Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկման առարկա են դարձել արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները:Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը, ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է ԵԽ խորհրդատվական աջակցությամբ գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խթանելու հարցին: Քննարկվել է ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին:Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:Հայտնել էինք, որ հունիսի 16-17-ը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը։Ապրիլի 4-5–ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջանի մայրաքաղաք։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում քննարկվել էր Բաքվի և Երևանի միջև առկա իրավիճակը։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Նշենք, որ 2021թ-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ–Բուրիչը հաղորդագրություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող սահմանային միջադեպերի վերաբերյալ։Բուրիչը հիշեցրել էր, որ ավելի քան 20 տարի առաջ ԵԽ-ին անդամակցելու ժամանակ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով։Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը վերահաստատել էր ԵԽ լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43617620_134:0:1555:1066_1920x0_80_0_0_36f6dcf8bb06c8c2eb141922820b64e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, մարիա պեյչինովիչ բուրիչ, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, ադրբեջան, գերի, սահման, եվրախորհուրդ
նիկոլ փաշինյան, մարիա պեյչինովիչ բուրիչ, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, ադրբեջան, գերի, սահման, եվրախորհուրդ
Փաշինյանը Բուրիչին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը սահմանագծման և խաղաղության օրակարգի մասին
17:46 16.06.2022 (Թարմացված է: 18:07 16.06.2022) Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը,
հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում:
Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքը և անդրադարձել է Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ: Վարչապետը կարևորել է միջազգային հանրության և ԵԽ աջակցությունը խնդրի լուծմանը և շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ հարցին բազմակի անդրադառնալու համար:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը, և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկման առարկա են դարձել արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները:
Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը, ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է ԵԽ խորհրդատվական աջակցությամբ գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խթանելու հարցին: Քննարկվել է ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին:
Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:
Հայտնել էինք, որ հունիսի 16-17-ը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը։
Ապրիլի 4-5–ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջանի մայրաքաղաք։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում քննարկվել էր Բաքվի և Երևանի միջև առկա իրավիճակը։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նշենք, որ 2021թ-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ–Բուրիչը հաղորդագրություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող սահմանային միջադեպերի վերաբերյալ։
Բուրիչը հիշեցրել էր, որ ավելի քան 20 տարի առաջ ԵԽ-ին անդամակցելու ժամանակ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով։
Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը վերահաստատել էր
ԵԽ լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում։