https://arm.sputniknews.ru/20220616/nranq-irar-het-der-khvosum-en-aljvona-dvoleckajan-tpavvorvats-e-erevan-katarats-ajcvov-43628331.html
«Նրանք իրար հետ դեռ խոսում են». Ալյոնա Դոլեցկայան տպավորված է Երևան կատարած այցով
«Նրանք իրար հետ դեռ խոսում են». Ալյոնա Դոլեցկայան տպավորված է Երևան կատարած այցով
Sputnik Արմենիա
Լրագրողը պատմել է, որ վերջին ամիսներին իր տեսած ամենագեղեցիկ բանը Երևանի բուսաբանական այգու ծաղիկներն են եղել։ 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T19:05+0400
2022-06-16T19:05+0400
2022-06-16T19:52+0400
բլոգեր
երևան
ռուս
բուսաբանական այգի
ծաղիկ
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42970244_0:0:1600:901_1920x0_80_0_0_13425b5185481a7d7f5a8c441050b07d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուս լրագրող և թարգմանիչ, Vogue Russia ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Ալյոնա Դոլեցկայան տպավորված է Երևան կատարած այցով, որի մասին նա պատմել է ռուս հայտնի բլոգեր Նադեժդա Ստրելեցին տված հարցազրույցում։«Նոր եմ վերադարձել Երևանից։ Այնտեղ երեկոյան հանդիպումներ ու ընթրիքներ են կազմակերպվում ընկերների հետ։ Շատ քչերն են «նստում» հեռախոսների մեջ։ Նրանք իրար հետ դեռ խոսում են»,- երևանյան ջերմ հանդիպումների մասին իր տպավորություններն է պատմել Դոլեցկայան։Ռուսաստանցի լրագրողը նաև ասել է, որ ամենագեղեցիկը, ինչ վերջին ամիսներին տեսել է Հայաստանում, եղել են Երևանի բուսաբանական այգու ծաղիկները։Ռուս բլոգերը Մոսկվայի մետրոյում նվագում է Արա Գևորգյանի «Արցախը». տեսանյութ«Այնտեղ ես մի քանի ֆանտաստիկ գեղեցիկ կակաչներ տեսա։ Նրանք իմ հասակին էին, իսկ ծաղիկը համարյա գլխիս չափ էր։ Կային նաև զարմանալի գեղեցկության ակվիլեգիաներ»,- ասել է նաև։Ի դեպ, Դոլեցկայան 1918 թվականին Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերը գլխավորած Դանիել Բեկ-Փիրումյանի ծոռնուհին է։ Զորավար Վլադիմիր Դանիել-Բեկի որդին՝ Դոլեցկայայի պապը, մոսկովյան հայտնի իրավաբան էր, իսկ դուստրը՝ Կիրա Դանիել-Բեկ Փիրումյանը` բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ-ուռուցքաբան։ Ինքը՝ Դոլեցկայան, իրեն աշխարհի քաղաքացի է համարում և երջանիկ է, որ իր երակներում երկու ազգի արյուն է հոսում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42970244_139:0:1562:1067_1920x0_80_0_0_ff095980986eb64e4af345218c0d0c93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բլոգեր, երևան, ռուս, բուսաբանական այգի, ծաղիկ, զբոսաշրջիկ
բլոգեր, երևան, ռուս, բուսաբանական այգի, ծաղիկ, զբոսաշրջիկ
«Նրանք իրար հետ դեռ խոսում են». Ալյոնա Դոլեցկայան տպավորված է Երևան կատարած այցով
19:05 16.06.2022 (Թարմացված է: 19:52 16.06.2022) Լրագրողը պատմել է, որ վերջին ամիսներին իր տեսած ամենագեղեցիկ բանը Երևանի բուսաբանական այգու ծաղիկներն են եղել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուս լրագրող և թարգմանիչ, Vogue Russia ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Ալյոնա Դոլեցկայան տպավորված է Երևան կատարած այցով, որի մասին նա պատմել է ռուս հայտնի բլոգեր Նադեժդա Ստրելեցին տված
հարցազրույցում։
«Նոր եմ վերադարձել Երևանից։ Այնտեղ երեկոյան հանդիպումներ ու ընթրիքներ են կազմակերպվում ընկերների հետ։ Շատ քչերն են «նստում» հեռախոսների մեջ։ Նրանք իրար հետ դեռ խոսում են»,- երևանյան ջերմ հանդիպումների մասին իր տպավորություններն է պատմել Դոլեցկայան։
Ռուսաստանցի լրագրողը նաև ասել է, որ ամենագեղեցիկը, ինչ վերջին ամիսներին տեսել է Հայաստանում, եղել են Երևանի բուսաբանական այգու ծաղիկները։
«Այնտեղ ես մի քանի ֆանտաստիկ գեղեցիկ կակաչներ տեսա։ Նրանք իմ հասակին էին, իսկ ծաղիկը համարյա գլխիս չափ էր։ Կային նաև զարմանալի գեղեցկության ակվիլեգիաներ»,- ասել է նաև։
Ի դեպ, Դոլեցկայան 1918 թվականին Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերը գլխավորած Դանիել Բեկ-Փիրումյանի ծոռնուհին է։ Զորավար Վլադիմիր Դանիել-Բեկի որդին՝ Դոլեցկայայի պապը, մոսկովյան հայտնի իրավաբան էր, իսկ դուստրը՝ Կիրա Դանիել-Բեկ Փիրումյանը` բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ-ուռուցքաբան։ Ինքը՝ Դոլեցկայան, իրեն աշխարհի քաղաքացի է համարում և երջանիկ է, որ իր երակներում երկու ազգի արյուն է հոսում։