https://arm.sputniknews.ru/20220616/handipel-en-armen-grigvorjann-u-belarusi-akh-petqartughary-inch-harcer-en-qnnarkel-43582120.html
Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը. ի՞նչ հարցեր են քննարկել
Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը. ի՞նչ հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Վոլֆովիչը Արմեն Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։ 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T12:08+0400
2022-06-16T12:08+0400
2022-06-16T12:08+0400
հայաստան
արմեն գրիգորյան
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43579441_0:52:1280:772_1920x0_80_0_0_a93955aa4ef7496c38ed4ab4b8c865fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։Հանդիպման վերջում Վոլֆովիչը Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։Հիշեցնենք` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը կայանալու է Երևանում հունիսի 17-ին։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43579441_113:0:1248:851_1920x0_80_0_0_bde1c89529e57639952d2c719659b07e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, բելառուս
հայաստան, արմեն գրիգորյան, բելառուս
Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը. ի՞նչ հարցեր են քննարկել
Ալեքսանդր Վոլֆովիչը Արմեն Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։
Հանդիպման վերջում Վոլֆովիչը Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։
Հիշեցնենք` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի
հերթական նիստը կայանալու է Երևանում հունիսի 17-ին։