https://arm.sputniknews.ru/20220616/hakvob-arshakjann-asel-e-inchpes-e-vastakel-ir-unecvatsqy-43574060.html
Հակոբ Արշակյանն ասել է` ինչպես է վաստակել իր ունեցվածքը
Հակոբ Արշակյանն ասել է` ինչպես է վաստակել իր ունեցվածքը
Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահի խոսքով` շատերի մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպես են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել։ 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T10:47+0400
2022-06-16T10:47+0400
2022-06-16T10:56+0400
հայաստան
հակոբ արշակյան
փող
ունեցվածք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753368_0:0:1600:901_1920x0_80_0_0_e48d41d14e0b14476f57660a949063a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, թե ինչպես է վաստակել իր ունեցվածքը։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։Ըստ շրջանառվող լուրերի` Արշակյանի` 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ Դավթաշեն վարչական շրջանում ունի 2 բնակարան, բանկային հաշվին եղած մնացորդը կազմել է 2 մլն 220 հազար դրամ, կանխիկ դրամը՝ 4500 դոլար: Իսկ մինչ 2018-ը նա որպես սեփականություն հայտարարագրել է «Mercedes-Benz»-200 մակնիշի ավտոմեքենա և 30 մլն դրամ։Նրա խոսքով` շատերի մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպես են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել, չէ՞ որ նախկինում դրամական միջոցները, անշարժ գույքը հայտնվում էին պաշտոնին զուգընթաց։ Արշակյանը հիշեցրել է, որ արդեն իսկ գործարկված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, և պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին։«Հպարտ եմ, որ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը նա է». Տոնոյանի հայտարարությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753368_85:0:1509:1068_1920x0_80_0_0_8fb814f4e3142eb89a17452a7ea795d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հակոբ արշակյան, փող, ունեցվածք
հայաստան, հակոբ արշակյան, փող, ունեցվածք
Հակոբ Արշակյանն ասել է` ինչպես է վաստակել իր ունեցվածքը
10:47 16.06.2022 (Թարմացված է: 10:56 16.06.2022) ԱԺ փոխնախագահի խոսքով` շատերի մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպես են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, թե ինչպես է վաստակել իր ունեցվածքը։ Նա գրառում է արել
ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ շրջանառվող լուրերի` Արշակյանի` 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ Դավթաշեն վարչական շրջանում ունի 2 բնակարան, բանկային հաշվին եղած մնացորդը կազմել է 2 մլն 220 հազար դրամ, կանխիկ դրամը՝ 4500 դոլար: Իսկ մինչ 2018-ը նա որպես սեփականություն հայտարարագրել է «Mercedes-Benz»-200 մակնիշի ավտոմեքենա և 30 մլն դրամ։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ սկսած 2010 թվականից` աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում, իսկ 2014 թվականից ղեկավարել եմ նույն ընկերության տարածաշրջանային գործընկերների ծրագիրը։ Այն ընդգրկում էր Հնդկաստան, ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա տարածաշրջանը և ստացել եմ համապատասխան վարձատրություն, որը շատ ավելին էր, քան իմ այժմյան աշխատավարձն է»,- գրել է Արշակյանը։
Նրա խոսքով` շատերի մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպես են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել, չէ՞ որ նախկինում դրամական միջոցները, անշարժ գույքը հայտնվում էին պաշտոնին զուգընթաց։
Արշակյանը հիշեցրել է, որ արդեն իսկ գործարկված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, և պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին։