Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը։ Հաղթեցին Հայաստանի ֆուտբոլիստները՝ 4։1 հաշվով։ Առաջին կեսում Վրաստանի հավաքականը 11-մետրանոցի իրավունք ստացավ, բայց գնդակին մոտեցած խաղացողի հարվածը շատ թույլ էր, և թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքիով։Խաղի 34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արթուր Սարկիսովը, իսկ արդեն 37-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը կրկնապատկեց է այն։ Լեգենդների հանդիպման 44-րդ րոպեի, Մարկոս Պիզելին, Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո, գրավեց վրացիների դարպասը՝ հաշվի տարբերությունը մեծացնելով։ Վրաստանի հավաքականին մեկ անգամ հաջողվեց գրավել Կասպարովի դարպասը․ 53-րդ րոպեին մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասի, և գնդակին մոտեցած Իաշվիլին անվրեպ իրացրեց հարվածը։Հանդիպման խոշոր հաշվով հաղթնակը ձևակերպեց Էդգար Մանուչարյանը․ 60-րդ րոպեին, Մովսիսյանի փոխանցումից հետո, Մանուչարյանը դարպասին մոտ տարածությունից ձախ եզրից գրավեց մրցակցի դարպասըէ հաշիվը դարձնելով 4։1։
Մեր լեգենդար ֆուտբոլիստները դեռևս պահպանում են լավ մարզավիճակը և կարող են ուրախություն պարգևել երկրպագուներին:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը։
Հաղթեցին Հայաստանի ֆուտբոլիստները՝ 4։1 հաշվով։
Առաջին կեսում Վրաստանի հավաքականը 11-մետրանոցի իրավունք ստացավ, բայց գնդակին մոտեցած խաղացողի հարվածը շատ թույլ էր, և թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքիով։
Խաղի 34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արթուր Սարկիսովը, իսկ արդեն 37-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը կրկնապատկեց է այն։ Լեգենդների հանդիպման 44-րդ րոպեի, Մարկոս Պիզելին, Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո, գրավեց վրացիների դարպասը՝ հաշվի տարբերությունը մեծացնելով։
Վրաստանի հավաքականին մեկ անգամ հաջողվեց գրավել Կասպարովի դարպասը․ 53-րդ րոպեին մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասի, և գնդակին մոտեցած Իաշվիլին անվրեպ իրացրեց հարվածը։
Հանդիպման խոշոր հաշվով հաղթնակը ձևակերպեց Էդգար Մանուչարյանը․ 60-րդ րոպեին, Մովսիսյանի փոխանցումից հետո, Մանուչարյանը դարպասին մոտ տարածությունից ձախ եզրից գրավեց մրցակցի դարպասըէ հաշիվը դարձնելով 4։1։