https://arm.sputniknews.ru/20220616/erevanum-bardzracvel-e-amenabardzr-eragujny-droshadzoghi-bardzrutjuny-33-metr-e-43646246.html
Երևանում բարձրացվել է ամենաբարձր եռագույնը. դրոշաձողի բարձրությունը 33 մետր է
Երևանում բարձրացվել է ամենաբարձր եռագույնը. դրոշաձողի բարձրությունը 33 մետր է
Sputnik Արմենիա
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր ու մինչ օրս գործող օրենքը։ 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T21:22+0400
2022-06-16T21:22+0400
2022-06-16T21:34+0400
դրոշ
տեսանյութ
տեսանյութեր
հայաստան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43646048_0:0:1280:720_1920x0_80_0_0_a7592058e15028995248f69b142c80cc.jpg
Հունիսի 15-ին` ՀՀ դրոշի մասին գործող օրենքի ընդունման օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանում բարձրացվել է Երևանի ամենաբարձր դրոշաձողով եռագույնը։Ինչպես հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, դրոշը բարձրացվել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարարանային տնտեսության տարածքում` 33 մետր բարձրությամբ դրոշաձողի վրա։Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ դրոշաձողն ունի նաև շանթարգելի գործառույթ։2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր ու մինչ օրս գործող օրենքը։Օրենքը սահմանում է, որ ՀՀ դրոշը Հայաստանի պետական խորհրդանշաններից մեկն է։ Այն եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի` խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը։Օրենքը նաև ամրագրում է, որ դրոշի լայնությունն ու երկարությունը պետք է լինեն 1։2-ի հարաբերակցությամբ` անկախ դրոշի չափերից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43646048_160:0:1120:720_1920x0_80_0_0_6f3cb6f6da552c3951c17acdcd4885f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դրոշ, տեսանյութ, տեսանյութեր, видео, հայաստան, երևան
դրոշ, տեսանյութ, տեսանյութեր, видео, հայաստան, երևան
Երևանում բարձրացվել է ամենաբարձր եռագույնը. դրոշաձողի բարձրությունը 33 մետր է
21:22 16.06.2022 (Թարմացված է: 21:34 16.06.2022) 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր ու մինչ օրս գործող օրենքը։
Հունիսի 15-ին` ՀՀ դրոշի մասին գործող օրենքի ընդունման օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանում բարձրացվել է Երևանի ամենաբարձր դրոշաձողով եռագույնը։
Ինչպես հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, դրոշը բարձրացվել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարարանային տնտեսության տարածքում` 33 մետր բարձրությամբ դրոշաձողի վրա։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ դրոշաձողն ունի նաև շանթարգելի գործառույթ։
Հիշեցնենք` «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» առաջին օրենքն ընդունվել էր 1990 թ. օգոստոսի 24-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից:
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր ու մինչ օրս գործող օրենքը։
Օրենքը սահմանում է, որ ՀՀ դրոշը Հայաստանի պետական խորհրդանշաններից մեկն է։ Այն եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։
Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի` խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը։
Օրենքը նաև ամրագրում է, որ դրոշի լայնությունն ու երկարությունը պետք է լինեն 1։2-ի հարաբերակցությամբ` անկախ դրոշի չափերից։