https://arm.sputniknews.ru/20220616/dzerbakalutjunner-turqiajum-nranc-kaskatsum-en-qakin-teghekutjun-pvokhancelu-mej-43576936.html
Ձերբակալություններ Թուրքիայում. նրանց կասկածում են ՔԱԿ-ին տեղեկություն փոխանցելու մեջ
Ձերբակալություններ Թուրքիայում. նրանց կասկածում են ՔԱԿ-ին տեղեկություն փոխանցելու մեջ
Sputnik Արմենիա
Ստուգումներն իրականացրել են Ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության աշխատակիցները։ Աշխատանքները համակարգել է դատախազությունը։ 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T11:31+0400
2022-06-16T11:31+0400
2022-06-16T11:57+0400
թուրքիա
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42379190_0:130:1501:974_1920x0_80_0_0_0b8d8a753efe5b6fd478b95065e992c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ձերբակալել է երկրի ԶՈւ-ի օդային գործողությունների մասին Քրդստանի աշխատավոր կուսակցության անդամներին իրազեկելու մեջ կասկածվող անձանց։ Տեղեկությունը հայտնում է «Yeni Şafak» թերթը։«Կասկածյալները նախազգուշացրել են ՔԱԿ-ին` հայտնելով գործողության համար օդ բարձրացած F-16–երի մասին։ Ստուգումների ընթացքում պարզվել է, որ կազմակերպությունում տարբեր ծրագրեր մշակող 21 կասկածյալ է գործել», - գրում է պարբերականը։Նշվում է, որ նույն նպատակով գործունեություն է ծավալել «Jin News» լրատվական գործակալությունը։«Կասկածյալները կազմակերպությանն իրազեկել են նաև ահաբեկչական կազմակերպությունների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի սկսած օդային գործողությունների մասին»,- գրում է լրատվամիջոցը։Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԶՈւ-ն հակաահաբեկչական գործողություն կսկսի երկրի սահմաններին, շուտով այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացվի։ ԶԼՄ-ների տվյալներով` գործողությունները կանցկացվեն Սիրիայի 4 շրջաններում։Թեհրանը, Մոսկվան և Անկարան քննարկել են Թուրքիայի հավանական գործողությունները Սիրիայում
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42379190_0:0:1299:974_1920x0_80_0_0_8d44be24de83cbc41aafcc3afb6c485c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ձերբակալություն
Ձերբակալություններ Թուրքիայում. նրանց կասկածում են ՔԱԿ-ին տեղեկություն փոխանցելու մեջ
11:31 16.06.2022 (Թարմացված է: 11:57 16.06.2022) Ստուգումներն իրականացրել են Ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության աշխատակիցները։ Աշխատանքները համակարգել է դատախազությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ձերբակալել է երկրի ԶՈւ-ի օդային գործողությունների մասին Քրդստանի աշխատավոր կուսակցության անդամներին իրազեկելու մեջ կասկածվող անձանց։ Տեղեկությունը հայտնում է «
Yeni Şafak» թերթը։
«Կասկածյալները նախազգուշացրել են ՔԱԿ-ին` հայտնելով գործողության համար օդ բարձրացած F-16–երի մասին։ Ստուգումների ընթացքում պարզվել է, որ կազմակերպությունում տարբեր ծրագրեր մշակող 21 կասկածյալ է գործել», - գրում է պարբերականը։
Նշվում է, որ նույն նպատակով գործունեություն է ծավալել «Jin News» լրատվական գործակալությունը։
«Կասկածյալները կազմակերպությանն իրազեկել են նաև ահաբեկչական կազմակերպությունների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի սկսած օդային գործողությունների մասին»,- գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԶՈւ-ն հակաահաբեկչական գործողություն կսկսի երկրի սահմաններին, շուտով այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացվի։ ԶԼՄ-ների տվյալներով` գործողությունները կանցկացվեն Սիրիայի 4 շրջաններում։