https://arm.sputniknews.ru/20220616/appa-neri-het-kapvats-orensdrakan-pvopvokhutjuny-antramabanakan-e-esajann-asac-inchu-43598737.html
ԱՊՊԱ-ների հետ կապված օրենսդրական փոփոխությունը անտրամաբանական է. Եսայանն ասաց` ինչու
ԱՊՊԱ-ների հետ կապված օրենսդրական փոփոխությունը անտրամաբանական է. Եսայանն ասաց` ինչու
Sputnik Արմենիա
«Ավենյու քնսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մանուշ Եսայանը անդրադարձել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների օրենսդրական... 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T22:57+0400
2022-06-16T22:57+0400
2022-06-16T22:57+0400
տեսանյութեր
տեսանյութ
ապպա
օրենք
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43543937_0:0:1600:901_1920x0_80_0_0_af9ad0b66094c2d5774453a063f20254.jpg
«Ավենյու քնսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մանուշ Եսայանը անդրադարձել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախագծին` ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվության մեղմացման մասին։ՀՀ–ում տուգանքներն անհամաչափ են` կախված զանցանքից, իրավախախտման տեսակից։ Փորձը ցույց է տալիս, որ տուգանքի մեծ կամ փոքր չափը չի ազդում շատ քաղաքացիների վարքագծի վրա, մանավանդ որ կա տուգանքը նվազեցնելու հնարավորություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Մանուշ Եսայանը նման կարծիք հայտնեց` խոսելով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը մեղմացնելու օրինագծի մասին։Նշենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը ներկայացրել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագիծ, որի համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի։ Ըստ այդմ` 4 անգամ թեթևացվում է տուգանքի չափը, ինչը պատգամավորների բնորոշմամբ` իր հետ բերելու է սոցիալական բեռի թեթևացում, միաժամանակ նաև իրավախախտման դեմ պայքարի իրավական արդյունավետություն։Ըստ Եսայանի`այս նախագծի իմաստն այն է, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեքենան շահագործելիս հակված լինեն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու, բայց տվյալ նպատակը որևէ պարագայում նման առաջարկով և փոփոխություններով չի կարող իրագործվել։ Կարգապահ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, ելնելով անձնական պատասխանատվությունից և օրինազանց չլինելու վարքագծից, այսպես թե այնպես կնքում են ԱՊՊԱ պայմանագրեր, քանզի ցանկանում են ապահովագրել իրենց իրավունքները որևէ պատահարի ժամանակ։Իսկ այն քաղաքացիները, ովքեր ընդհանրապես չեն կնքում նման պայմանագիր, անկախ նրանից` տուգանքի չափը կմեծանա, կփոքրանա, թե ընդհանրապես կվերանա, այդպես էլ չեն կնքի ԱՊՊԱ պայմանագիր։ Հետևաբար` պատգամավորների օրենսդրական նախաձեռնության նպատակը, ըստ փաստաբանի, անընկալելի է ու անտրամաբանական։Որոշումն աբսուրդային է. Երևանում շարունակում են բողոքել ԱՊՊԱ–ի թանկացման դեմՀիշեցնենք, որ գործող օրենսգիրքն ապահովագրական պայմանագիր չունեցող վարորդների համար նախատեսում է 5 000 դրամ տուգանք` յուրաքանչյուր 10 օրվա համար։ Բայց տուգանքի տարեկան չափը չի կարող գերազանցել 100 000 դրամը։Ներկայացված նախագծով առաջարկվում է 100 000–ի փոխարեն առավելագույն չափը սահմանել 50 000 դրամ։Բացի այդ, վարորդին հնարավորություն է տրվում տուգանքի արձանագրությունից հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ու լիազոր մարմին ներկայացնելու դեպքում վճարել նշանակված տուգանքի միայն 75 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43543937_97:0:1521:1068_1920x0_80_0_0_bffe000619a593491400a68528c15e8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ապպա, օրենք, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, ապպա, օրենք, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, видео
«Ավենյու քնսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մանուշ Եսայանը անդրադարձել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախագծին` ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվության մեղմացման մասին։
ՀՀ–ում տուգանքներն անհամաչափ են` կախված զանցանքից, իրավախախտման տեսակից։ Փորձը ցույց է տալիս, որ տուգանքի մեծ կամ փոքր չափը չի ազդում շատ քաղաքացիների վարքագծի վրա, մանավանդ որ կա տուգանքը նվազեցնելու հնարավորություն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Մանուշ Եսայանը նման կարծիք հայտնեց` խոսելով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը մեղմացնելու օրինագծի մասին։
Նշենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը
ներկայացրել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագիծ, որի համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի։ Ըստ այդմ` 4 անգամ թեթևացվում է տուգանքի չափը, ինչը պատգամավորների բնորոշմամբ` իր հետ բերելու է սոցիալական բեռի թեթևացում, միաժամանակ նաև իրավախախտման դեմ պայքարի իրավական արդյունավետություն։
«Մեզանում ԱՊՊԱ ոլորտը շարունակում է մնալ չկայացած և չկարգավորված։ Բազմաթիվ պատահարների ժամանակ մարդիկ բախվում են տարատեսակ անարդարությունների և իրավական պրոբլեմների։ Հենց դա է հիմնական պատճառը, որ վարորդները խուսափում են ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց։ Նրանց վանում է նաև գումարի չափը, որը պետք է ծախսեն այդ պայմանագիրը ստանալու համար։ Փորձը ցույց է տալիս, որ ապահովագրական ընկերությունների կողմից ՃՏՊ-ների ժամանակ գումարը չի հատուցվում այն ծավալով, որքան իրականում կազմում է քաղաքացու կրած նյութական վնասը։ Եվ եթե կիրառվի հակառակ պրակտիկան, ապա մարդկանց մոտ ինքնաբերաբար կառաջանա ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ցանկություն»,– ասաց փաստաբանը։
Ըստ Եսայանի`այս նախագծի իմաստն այն է, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեքենան շահագործելիս հակված լինեն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու, բայց տվյալ նպատակը որևէ պարագայում նման առաջարկով և փոփոխություններով չի կարող իրագործվել։ Կարգապահ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, ելնելով անձնական պատասխանատվությունից և օրինազանց չլինելու վարքագծից, այսպես թե այնպես կնքում են ԱՊՊԱ պայմանագրեր, քանզի ցանկանում են ապահովագրել իրենց իրավունքները որևէ պատահարի ժամանակ։
Իսկ այն քաղաքացիները, ովքեր ընդհանրապես չեն կնքում նման պայմանագիր, անկախ նրանից` տուգանքի չափը կմեծանա, կփոքրանա, թե ընդհանրապես կվերանա, այդպես էլ չեն կնքի ԱՊՊԱ պայմանագիր։ Հետևաբար` պատգամավորների օրենսդրական նախաձեռնության նպատակը, ըստ փաստաբանի, անընկալելի է ու անտրամաբանական։
Հիշեցնենք, որ գործող օրենսգիրքն ապահովագրական պայմանագիր չունեցող վարորդների համար նախատեսում է 5 000 դրամ տուգանք` յուրաքանչյուր 10 օրվա համար։ Բայց տուգանքի տարեկան չափը չի կարող գերազանցել 100 000 դրամը։
Ներկայացված նախագծով առաջարկվում է 100 000–ի փոխարեն առավելագույն չափը սահմանել 50 000 դրամ։
Բացի այդ, վարորդին հնարավորություն է տրվում տուգանքի արձանագրությունից հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ու լիազոր մարմին ներկայացնելու դեպքում վճարել նշանակված տուգանքի միայն 75 տոկոսը։