2 եկեղեցիների դարավոր կապեր. Գարեգին Բ-ն ընդունել է Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտին
19:02 16.06.2022 (Թարմացված է: 19:08 16.06.2022)
© Photo : Grigor Yepremyan / Info Service Dept of the Mother SeeՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս ուղղափառ եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս ուղղափառ եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Դադիվանքին` նշելով, որ վանքի հոգևոր գործունեությունը հնարավոր եղավ շարունակել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդական ջանքերի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հոգածության շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս ուղղափառ եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը` Բառնաուլի Ս. Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանի ուղեկցությամբ, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակությամբ է անդրադարձել երկու եկեղեցիների և ժողովուրդների դարավոր եղբայրական հարաբերություններին և փոխգործակցությանը:
© Photo : Grigor Yepremyan / Info Service Dept of the Mother SeeՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս ուղղափառ եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս ուղղափառ եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը
Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտը շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին Հայաստանիր այցելությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռվել հաղորդակցվելու քրիտոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։
Հանդիպմանը քննարկվել են նաև աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգության չլուծված խնդիրները։