https://arm.sputniknews.ru/20220615/turqiajum-hajtararel-en-sev-tsvovum-gazi-pasharneri-veragnahatman-masin-43499135.html
Թուրքիայում հայտարարել են Սև ծովում գազի պաշարների վերագնահատման մասին
Թուրքիայում հայտարարել են Սև ծովում գազի պաշարների վերագնահատման մասին
Sputnik Արմենիա
Սակարիայի հանքավայրից գազի առաջին հոսքը պետք է հասնի Թուրքիա արդեն հաջորդ տարի։ 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T10:30+0400
2022-06-15T10:30+0400
2022-06-15T10:37+0400
թուրքիա
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_0:0:1929:1085_1920x0_80_0_0_14a3441272bd41ca1a21279a12831104.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Թուրքիան սկսել է Սև ծովի հանքավայրերի գազի պաշարների վերագնահատումը։ Տեղեկությունը հայտնել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։«Քանի որ մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք Սակարիայի գազի հանքավայրի վրա, խոսքը դրա արդյունահանման շուտափույթ նախապատրաստման մասին է, բայց, մյուս կողմից, մեր սեյսմիկ հետազոտությունները, այսինքն՝ գետնի տակ անցկացվող նկարահանումները, մեր հետազոտական աշխատանքները նույնպես շարունակվում են։ Դրական տվյալներ կան։2005-2015 թվականներին հորատման աշխատանքներն իրականացրել են 6-7 միջազգային նավթային ընկերություններ։ Բայց գործի ընդերքի հետախուզությանը չէր հասել։ Հիմա մենք վերագնահատում ենք այդ ոլորտները։ Մեզ համար նոր հորիզոններ կբացվեն։ Հուսով եմ, որ դա նոր լավ նորությունների համար դուռ կբացի, մենք հավատում ենք, պետք է մի քիչ ավելի համբերատար լինենք»,- ասել է նախարարը։Թուրքիան հունիսի 13-ին ծով է իջեցրել առաջին խողովակը, որով Սև ծովի Սակարիայի հանքավայրից բնական գազը կտեղափոխվի ցամաք։ Ըստ ծրագրերի՝ հանքավայրից գազի առաջին հոսքը Թուրքիա պետք է մտնի 2023 թվականին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_160:0:1883:1292_1920x0_80_0_0_f7628a145e1cb91e7c7c1d99ed7111f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, գազ
Թուրքիայում հայտարարել են Սև ծովում գազի պաշարների վերագնահատման մասին
10:30 15.06.2022 (Թարմացված է: 10:37 15.06.2022) Սակարիայի հանքավայրից գազի առաջին հոսքը պետք է հասնի Թուրքիա արդեն հաջորդ տարի։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Թուրքիան սկսել է Սև ծովի հանքավայրերի գազի պաշարների վերագնահատումը։ Տեղեկությունը հայտնել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Քանի որ մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք Սակարիայի գազի հանքավայրի վրա, խոսքը դրա արդյունահանման շուտափույթ նախապատրաստման մասին է, բայց, մյուս կողմից, մեր սեյսմիկ հետազոտությունները, այսինքն՝ գետնի տակ անցկացվող նկարահանումները, մեր հետազոտական աշխատանքները նույնպես շարունակվում են։ Դրական տվյալներ կան։
2005-2015 թվականներին հորատման աշխատանքներն իրականացրել են 6-7 միջազգային նավթային ընկերություններ։ Բայց գործի ընդերքի հետախուզությանը չէր հասել։ Հիմա մենք վերագնահատում ենք այդ ոլորտները։ Մեզ համար նոր հորիզոններ կբացվեն։ Հուսով եմ, որ դա նոր լավ նորությունների համար դուռ կբացի, մենք հավատում ենք, պետք է մի քիչ ավելի համբերատար լինենք»,- ասել է նախարարը։
Թուրքիան հունիսի 13-ին ծով է իջեցրել առաջին խողովակը, որով Սև ծովի Սակարիայի հանքավայրից բնական գազը կտեղափոխվի ցամաք։ Ըստ ծրագրերի՝ հանքավայրից գազի առաջին հոսքը Թուրքիա պետք է մտնի 2023 թվականին։