https://arm.sputniknews.ru/20220615/pokhvarchapety-chi-bacarum-vor-sakagnern-u-bjujei-vorvosh-hashvarkner-kveranajven-43539233.html
Փոխվարչապետը չի բացառում, որ սակագներն ու բյուջեի որոշ հաշվարկներ կվերանայվեն
Փոխվարչապետը չի բացառում, որ սակագներն ու բյուջեի որոշ հաշվարկներ կվերանայվեն
Sputnik Արմենիա
Փոխվարչապետը չբացառեց, որ դոլարի անկումը երկար կտևի, և հաշվարկները վերանայելու կարիք կառաջանա։ 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T17:05+0400
2022-06-15T17:05+0400
2022-06-15T17:05+0400
դոլար
դրամ
սակագին
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43390590_0:0:700:395_1920x0_80_0_0_0fdbb557aa73026134bddeeb60617fd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժևորման արդյունքում ՀԾԿՀ–ը տարվա կտրվածքով կքննարկի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հնարավորությունը։Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։Փոխվարչապետը չբացառեց, որ գործընացը երկարատև կլինի։ Ու այդ դեպքում, ըստ նրա, ոչ միայն սակագները, այլև բյուջեում դոլարի փոխարժեքով պայմանավորված հաշվարկները վերանայելու կարիք կառաջանա։«Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ ՀԾԿՀ–ն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,– ասաց Գրիգորյանը։Նշենք, որ նույն հարցին` էլեկտրաէներգիայի սակագնի կոնտեքստում այսօր ԱԺ–ում անդրադարձել էր նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ևս չբացառելով, որ փոխարժեքի պահպանման կամ էլ ավելի նվազման դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դիտարկի գործող սակագնի համապատասխանությունը փոխարժեքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43390590_40:0:663:467_1920x0_80_0_0_381a439953cd928beae4c98defdfdd48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոլար, դրամ, սակագին, հայաստան
դոլար, դրամ, սակագին, հայաստան
Փոխվարչապետը չի բացառում, որ սակագներն ու բյուջեի որոշ հաշվարկներ կվերանայվեն
Փոխվարչապետը չբացառեց, որ դոլարի անկումը երկար կտևի, և հաշվարկները վերանայելու կարիք կառաջանա։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժևորման արդյունքում ՀԾԿՀ–ը տարվա կտրվածքով կքննարկի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հնարավորությունը։
Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։
«Ինչ խոսք, սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և հայկական դրամի արժևորումը, բնականաբար, պետք է հաշվարկների մեջ մասնակից լինի»,– ասաց Մհեր Գրիգորյանը` միաժամանակ կարևոր համարելով այն հանգամանքը, թե որքան երկար կարող է տևել դիտարկված արժևորումը։
Փոխվարչապետը չբացառեց, որ գործընացը երկարատև կլինի։ Ու այդ դեպքում, ըստ նրա, ոչ միայն սակագները, այլև բյուջեում դոլարի փոխարժեքով պայմանավորված հաշվարկները վերանայելու կարիք կառաջանա։
«Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ ՀԾԿՀ–ն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,– ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ նույն հարցին` էլեկտրաէներգիայի սակագնի կոնտեքստում այսօր ԱԺ–ում
անդրադարձել էր նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ևս չբացառելով, որ փոխարժեքի պահպանման կամ էլ ավելի նվազման դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դիտարկի գործող սակագնի համապատասխանությունը փոխարժեքին։