00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատճառը քաղաքական սակավամտությունն է. Կոնջորյանը` ընդդիմադիր շարժման գործելաոճի մասին

© Sputnik / Aram NersesyanՀայկ Կոնջորյան
Հայկ Կոնջորյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Բաժանորդագրվել
Իշխանական խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ շարժումը սկսվեց խորհրդարանում արցախյան հարցի մասին վարչապետ Փաշինյանի ելույթից հետո։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է։ Այսօր ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` հիշեցնելով, որ ընդդիմադիր խմբակցություններն ավելի քան 40 օր չեն մասնակցել ԱԺ աշխատանքներին։
«Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում։ Չի կարողանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանում, չի կարողանում սպասարկել իր պարտականություններն իրեն ձայն տված քաղաքացիների առջև, չի կարողանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանական դիվանագիտւթյան հարթակում` տևական ժամանակ լքելով խորհրդարանական դիվանագիտության խրամատը։ Չի կարողանում փաստացի սպասարկել իր պարտականությունները նաև փողոցում, որովհետև մենք տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը այս վերջին շաբաթների ընթացքում, որն ամփոփվեց Ֆրանսիայի հրապարակն այսօր գլխիկոր ազատելով»,– ասաց Կոնջորյանը։
Գնահատելով «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաները, իշխանական խմբակցության ղեկավարը նախ հիշեցրեց, որ շարժումը սկսվեց խորհրդարանում արցախյան հարցի մասին վարչապետ Փաշինյանի ելույթից հետո, ապա նշեց, որ ընդդիմությունը փորձեց Արցախի հարցն օգտագործել իշխանությունը վերստին զավթելու համար։
«Ընդդիմությունը Արցախին վերցրել է պատանդ արդեն մի քանի տասնամյակ, և, պատանդ պահելով Արցախին, փորձում է Հայաստանում իշխանություն զավթել»,– ասաց նա։
Կոնջորյանը հայտարարեց, որ ընդդիմության պարտության պատճառը ոչ թե հավաքների սակավամարդ լինելն էր, այլ ընդդիմության առաջնորդների «քաղաքական սակավամտությունը»։
«Որովհետև, երբ որ դու դուրս ես գալիս փրկելու որևէ մեկին թուրքից, և այդ մեկը քեզ կասկածում է, դու նրան չես կարող համարել թուրք։ Սա քաղաքական սակավամտության դասական օրինակ է»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14–ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ:
Այսօր առավոտյան, արդեն, Ֆրանսիայի հրապարակն ազատվել է վրաններից, ավելի քան 40–օրյա ընդմիջումից հետո վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը։
Լրահոս
0