00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր պահանջի ժամկետը վաղը կլրանա». զոհվածների ծնողները վրաններով Ազատության հրապարակում են

© Sputnik / Karine HarutyunyanԶոհվածների հարազատների վրանները Ազատության հրապարակում
Զոհվածների հարազատների վրանները Ազատության հրապարակում  - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Զոհվածների հարազատների վրանները Ազատության հրապարակում
Բաժանորդագրվել
Զոհվածների ծնողները նշում են` նրանք, ովքեր հիմա թուրքի հետ բարեկամություն են ուզում անել և անում են, թող մի պահ պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե 1 տարի 9 ամիս համբուրեին իրենց զոհված որդու նկարը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողները գիշերն Ազատության հրապարակում են անցկացրել. նրանք իրենց վրանները Ֆրանսիայի հրապարակից են տեղափոխել։ Զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե իրենք հենց Ազատության հրապարակում էին բողոքի ակցիա անում, սակայն երբ շարժումը սկսվեց, ծնողները մտածեցին, որպեսզի ժողովուրդը չկիսվի, իրենք էլ կգնան Ֆրանսիայի հրապարակ։
© Sputnik / Karine HarutyunyanԶոհված զինծառայողների ծնողների վրաններից մեկը
Палатки родителей погибших в карабахской войне военнослужащих на площади Свободы (15 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Զոհված զինծառայողների ծնողների վրաններից մեկը
«Մենք պարզապես Ֆրանսիայի հրապարակ էինք տեղափոխվել` չմիանալով որևէ քաղաքական ուժի։ Մենք մեր տղաների հետ ենք։ Ընդդիմության երեկվա որոշումից հետո մենք էլ մեր հերթին որոշեցինք, որ պետք է վերադառնանք մեր հին տեղը»,- նշեց Ազատյանը։
Նա հիշեցրեց` ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցվի, նրան հարցաքննեն, և հարցաքննի ոչ թե քննչական մարմինը, այլ ԱԱԾ-ն։ Վաղը լրանում է այս պահանջով ծնողների ներկայացրած վերջնաժամկետը։
Ազատյանի խոսքով` այս ընթացքում դատական քննությունը և դրա ընթացքը չի բավարարում ծնողներին։

«Այնքան պարզ ու հասարակ է ամեն ինչ` պետք է այս կապիկությունը վերանա։ Այսքանից հետո Փաշինյանը վայելում է իր կյանքը, իսկ մե՞նք։ Նրանք, ովքեր հիմա թուրքի հետ բարեկամություն են ուզում անել և անում են, թող մի պահ պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե 1 տարի 9 ամիս համբուրեին իրենց տղայի նկարը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասաց նա։

Վրանում հավաքված ծնողները հայտնեցին` շարունակելու են մնալ այնքան, որքան պետք լինի։ Նրանք հաջորդական գործողությունների ցանկ ունեն, սակայն փակագծերը չեն բացի այս պահին։ Ծնողների խոսքով` վաղվանից շատ բան է կախված, և եթե մինչ այդ որոշում չկայացվի, որ Փաշինյանին կանչելու են հարցաքննության, և դա տեղի է ունենալու ԱԱԾ-ում, «ուրիշ բաներ կլինեն»։
Հարցին, թե որքանո՞վ է ներում նրանց առողջական վիճակը, որպեսզի վրաններում գիշերեն, ծնողները պատասխանեցին` իրենց հիմա ամենաքիչն է դա հետաքրքրում.«Եթե մեզնից գոնե մեկ անձ էլ առողջ մնա, մեր գործը մինչև վերջ առաջ կտանի»։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը ՔԿ է ուղարկել։ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքով դիմել են Վերաքննիչ քրեական դատարան։
Լրահոս
0