https://arm.sputniknews.ru/20220615/menq-pvordzum-enq-hamvozel-kb-mer-gvortsynkernerin-zspel-gnatshy-aranc-vnaselu-qervobjan-43533086.html
«Մենք փորձում ենք համոզել ԿԲ մեր գործընկերներին զսպել գնաճը` առանց վնասելու». Քերոբյան
«Մենք փորձում ենք համոզել ԿԲ մեր գործընկերներին զսպել գնաճը` առանց վնասելու». Քերոբյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` պետք է գտնել այնպիսի լուծում, որը վնաս չի հասցնի ոլորտին։ 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T15:42+0400
2022-06-15T15:42+0400
2022-06-15T15:44+0400
հայաստան
վահան քերոբյան
արտահանում
դոլար
դրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42459438_0:0:1600:901_1920x0_80_0_0_51658e2ad6fa4cb9227cdc88f9a3e5ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը փորձում է Կենտրոնական բանկին համոզել զսպել գնաճը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նա նշեց` Կենտրոնական բանկը չի նվազեցնում դրամի փոխարժեքը, քանի որ մտավախություն ունի, որ դոլար գնելն ու դրամը շուկա բերելը կհանգեցնի գնաճի։ «Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը հարմար կլինի արտահանողների համար»,– ասաց նախարարը։Քերոբյանի խոսքով` ռուսական շուկայում գործող արտահանողները ավելի քիչ են տուժել, քանի որ դրամ-ռուբլի հարաբերակցությունն այժմ ավելի կայուն է, քան դրամ-դոլարինը։ Բայց մյուս արտահանողները դժվարություններ ունեն։Կատարի ներդրումային հիմնադրամներին Հայաստանում հետաքրքրում է ոսկերչության ոլորտը. Քերոբյան«2000-ականների կեսերին դրամի ամրապնդումը պարզապես սպանեց մեր մշակող արդյունաբերությունը, նման բան չպետք է կրկնվի»,- ընդգծեց նախարարը։Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական դրամը կտրուկ ամրապնդվել է դոլարի նկատմամբ. եթե ճգնաժամից առաջ փոխարժեքը գտնվում էր 470-480 մակարդակում, իսկ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության սկզբում ցատկեց` հասնելով 520-ի, ապա հետո սկսեց նվազել արտարժույթի ներհոսքի ֆոնին։ Արդյունքում դրամի փոխարժեքը բարձրացավ մեկ դոլարի դիմաց 420-430–ի։ Դրամի ամրապնդումը էժանացնում է ներմուծումը, իսկ արտահանումը` թանկացնում, ինչն անհանգստացնում է ձեռներեցներին։Մայիսի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը վերականգնվում է. Վահան Քերոբյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42459438_0:0:1420:1065_1920x0_80_0_0_12d8e4fdfbfe30f30a775bc7a8f9b07f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահան քերոբյան, արտահանում, դոլար, դրամ
հայաստան, վահան քերոբյան, արտահանում, դոլար, դրամ
«Մենք փորձում ենք համոզել ԿԲ մեր գործընկերներին զսպել գնաճը` առանց վնասելու». Քերոբյան
15:42 15.06.2022 (Թարմացված է: 15:44 15.06.2022) ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` պետք է գտնել այնպիսի լուծում, որը վնաս չի հասցնի ոլորտին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը փորձում է Կենտրոնական բանկին համոզել զսպել գնաճը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց` Կենտրոնական բանկը չի նվազեցնում դրամի փոխարժեքը, քանի որ մտավախություն ունի, որ դոլար գնելն ու դրամը շուկա բերելը կհանգեցնի գնաճի։ «Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը հարմար կլինի արտահանողների համար»,– ասաց նախարարը։
Քերոբյանի խոսքով` ռուսական շուկայում գործող արտահանողները ավելի քիչ են տուժել, քանի որ դրամ-ռուբլի հարաբերակցությունն այժմ ավելի կայուն է, քան դրամ-դոլարինը։ Բայց մյուս արտահանողները դժվարություններ ունեն։
«2000-ականների կեսերին դրամի ամրապնդումը պարզապես սպանեց մեր մշակող արդյունաբերությունը, նման բան չպետք է կրկնվի»,- ընդգծեց նախարարը։
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական դրամը կտրուկ ամրապնդվել է դոլարի նկատմամբ. եթե ճգնաժամից առաջ փոխարժեքը գտնվում էր 470-480 մակարդակում, իսկ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության սկզբում ցատկեց` հասնելով 520-ի, ապա հետո սկսեց նվազել արտարժույթի ներհոսքի ֆոնին։ Արդյունքում դրամի փոխարժեքը բարձրացավ մեկ դոլարի դիմաց 420-430–ի։ Դրամի ամրապնդումը էժանացնում է ներմուծումը, իսկ արտահանումը` թանկացնում, ինչն անհանգստացնում է ձեռներեցներին։