https://arm.sputniknews.ru/20220615/larsi-mot-nor-ancaket-kteghadrvi-hajastanum-spasum-en-rd-karavarutjan-vorvoshmany-43513007.html
Լարսի մոտ նոր անցակետ կտեղադրվի. Հայաստանում սպասում են ՌԴ կառավարության որոշմանը
Լարսի մոտ նոր անցակետ կտեղադրվի. Հայաստանում սպասում են ՌԴ կառավարության որոշմանը
Sputnik Արմենիա
Լարսում կուտակված հազարավոր մեքենաների մեջ հայկական բեռնափոխադրողների բեռնատարները 400-500 են։ 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T13:02+0400
2022-06-15T13:02+0400
2022-06-15T13:02+0400
վերին լարս
լարս
անցակետ
գնել սանոսյան
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26907597_20:0:982:541_1920x0_80_0_0_9d7448e800c0bc0ebc9ba32e61091afc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մոտ ժամանակներում Լարսի անցակետից քիչ հեռու նոր անցակետ կտեղադրվի։ Այսօր ԱԺ նիստում, պատասխանելով Լարսի անցակետում առաջացած խնդիրների մասին հարցին, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։«ՌԴ–ի հետ հետևյալ պայմանավորվածությունն ունենք. մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որը օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել»,– ասաց Սանոսյանը։Այս լրացուցիչ անցակետի շնորհիվ, նախարարի խոսքով, Լարսում առկա խնդիրը որոշակի կմեղմվի, հատկապես, որ ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի բեռանափոխադրողները դրանից արտոնյալ պայմաններով կօգտվեն։Ինչ վերաբերում է Լարսի անցակետում ներկա պահին առկա իրավիճակին, ըստ Սանոսյանի, խնդիրը վերջին օրերին սրվել է հատկապես միրգ–բանջարեղենի արտահանումների սեզոնի հետ կապված։ Իսկ հակառակ` ՌԴ–ից Հայաստան բեռնափոխադրումները, նրա բնորոշմամբ, գրեթե խնդիրների չեն բախվում։Մինչդեռ հակառակ ուղղությամբ կուտակված հազարավոր մեքենաների մեջ հայկական բեռնափոխադրողների բեռնատարները, ըստ Սանոսյանի, 400-500 են։Մինչ լրացուցիչ անցակետի բացումը ռուսատանցի ու վրացի գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են հայ բեռնափոխադրողներին աջակցելու համար, ընդգծեց ՏԿԵ նախարարը։Նրա խոսքով` 400 ավտոմեքենայի թողունակությամբ անցակետն այսօր օրական 700 ավտոմեքենա է սպասարկում, ինչն ինքնին արդեն խոսուն փաստ է։
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26907597_140:0:861:541_1920x0_80_0_0_bba5fc7a8a630f6dfae494e47e2be31a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերին լարս, լարս, անցակետ, գնել սանոսյան , վրաստանի հանրապետություն, ռուսաստան, հայաստան
վերին լարս, լարս, անցակետ, գնել սանոսյան , վրաստանի հանրապետություն, ռուսաստան, հայաստան
Լարսի մոտ նոր անցակետ կտեղադրվի. Հայաստանում սպասում են ՌԴ կառավարության որոշմանը
Լարսում կուտակված հազարավոր մեքենաների մեջ հայկական բեռնափոխադրողների բեռնատարները 400-500 են։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մոտ ժամանակներում Լարսի անցակետից քիչ հեռու նոր անցակետ կտեղադրվի։ Այսօր ԱԺ նիստում, պատասխանելով Լարսի անցակետում առաջացած խնդիրների մասին հարցին, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«ՌԴ–ի հետ հետևյալ պայմանավորվածությունն ունենք. մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որը օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել»,– ասաց Սանոսյանը։
Այս լրացուցիչ անցակետի շնորհիվ, նախարարի խոսքով, Լարսում առկա խնդիրը որոշակի կմեղմվի, հատկապես, որ ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի բեռանափոխադրողները դրանից արտոնյալ պայմաններով կօգտվեն։
Ինչ վերաբերում է Լարսի անցակետում ներկա պահին առկա իրավիճակին, ըստ Սանոսյանի, խնդիրը վերջին օրերին սրվել է հատկապես միրգ–բանջարեղենի արտահանումների սեզոնի հետ կապված։ Իսկ հակառակ` ՌԴ–ից Հայաստան բեռնափոխադրումները, նրա բնորոշմամբ, գրեթե խնդիրների չեն բախվում։
«Մենք ժամանակին խնդիր ունեինք նաև ՌԴ–ից դեպի Վրաստան անցնելու ուղղությամբ, որտեղ գրեթե արդեն խնդիր չկա։ Վատագույն դեպքում 1 օր են մեքենաներն այնտեղ մնում»,– ասաց նախարարը։
Մինչդեռ հակառակ ուղղությամբ կուտակված հազարավոր մեքենաների մեջ հայկական բեռնափոխադրողների բեռնատարները, ըստ Սանոսյանի, 400-500 են։
Մինչ լրացուցիչ անցակետի բացումը ռուսատանցի ու վրացի գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են հայ բեռնափոխադրողներին աջակցելու համար, ընդգծեց ՏԿԵ նախարարը։
Նրա խոսքով` 400 ավտոմեքենայի թողունակությամբ անցակետն այսօր օրական 700 ավտոմեքենա է սպասարկում, ինչն ինքնին արդեն խոսուն փաստ է։