00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կապիկի ծաղիկը հասավ Վրաստան․ կփակվի՞ Հայաստանի հետ սահմանը

Կապիկի ծաղիկը հասավ Վրաստան․ կփակվի՞ Հայաստանի հետ սահմանը
Բաժանորդագրվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է Հայաստանում կապիկի ծաղիկի կանխարգելման ընթացիկ միջոցառումները։
Վրաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքի գրանցման պատճառով Հայաստան-Վրաստան սահմանի փակման հարց չի քննարկվում այս պահին։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
«Վրաստանի հետ մուտքի փակման հարցը դեռ չի քննարկվում։ Եվրոպական մի շարք այլ երկրներ էլ կան, որտեղ դեպքեր հայտնաբերվել են, ոչ մեկի հետ սահմանափակում չի մտցվել»,- ասաց Պարոնյանը։
Ընդհանրապես, ԱՀԿ-ն այս պահին ճանապարհորդությունների սահմանափակման որևէ առաջարկ դեռևս չի արել։ Իսկ Հայաստանում կանխարգելիչ միջոցառումներ են արվում` համապատասխան գրություններ են ուղարկվել առողջապահության աշխատանքի տեսչական մարմին, որպեսզի սահմանի անցման կետերում հսկողությունն ուժեղացնեն, եթե կասկածելի հիվանդ լինի՝ վաղ հայտնաբերվի։
Պարոնյանը նշեց, որ այս կապակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը աշխատում է և՛ մեթոդական փաստաթղթերի, և՛ կանխարգելման փուլի միջոցառումների պլանի վրա։ Քննարկում են տարբեր հարցեր, այդ թվում՝ զանգվածային հավաքների հարցը։
«Ճշտում ենք, թե որտեղ են նախատեսվում այդպիսի զանգվածային հավաքներ, որ համապատասխան միջոցառումներ իրականացնենք։ Զանգվածային հավաքներն արգելելու մասին որևէ առաջարկություն դեռ չկա, ամեն դեպքում ուզում ենք պատրաստ լինել»,- նշեց նա։
Պարոնյանն ասաց, որ այս պահի դրությամբ Հայաստանում կապիկի ծաղիկի կասկածելի դեպքեր չեն եղել։ Այնուամենայնիվ, բուժաշխատողների շրջանում բարձրացվել է իրազեկվածությունը, համապատասխան գրություններ են ուղարկվել, որ բոլորն ուշադիր լինեն, զգույշ լինեն։ Նաև մաշկաբանների ու վարակաբանների համար ուսումնական դասընթացներ են անցկացվել, որոնք շարունակական են լինելու։
Վրաստանում արձանագրված դեպքից հետո ևս մեկ անգամ տեսչական մարմնին կահազանգեն, որ հատկապես Վրաստանի սահմանին նախազգուշական միջոցառումներն ուժեղացվեն։
Պարոնյանը նաև տվյալներ հայտնեց աշխարհում հիվանդության արձանագրված դեպքերի թիրախային խմբերի վիճակագրությունից։ Ըստ նրա՝ այս պահին ավելի շատ դեպքեր հայտնաբերվում են համասեռամոլների ու նրանց ընտանիքի անդամների շրջանում։
«Հիվանդների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են։ Ամբողջ աշխարհում համասեռամոլների շրջանում է նպատակային աշխատանք իրականացվում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում հետազոտությունից հետո հաստատվել է կապիկի ծաղիկով հիվանդանալու առաջին դեպքը։ Հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, և համապատասխան բուժումից հետո բուժառուն դուրս է գրվել բուժհաստատությունից։ Վարակը հայտնաբերվել է, երբ այդ անձը վերադարձել է Եվրոպայից։
ԵՄ-ն մտադիր է կապիկի ծաղիկի դեմ ավելի քան 100 հազար պատվաստանյութ գնել
Լրահոս
0