https://arm.sputniknews.ru/20220615/hh-orakargum-e-adrbejanum-gtnvvogh-andzanc-anhapagh-veradardzy-rubinjany-sederfeltin-43546087.html
ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը. Ռուբինյանը` Սեդերֆելտին
ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը. Ռուբինյանը` Սեդերֆելտին
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։ 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T18:09+0400
2022-06-15T18:09+0400
2022-06-15T18:21+0400
ռուբեն ռուբինյան
եահկ
հայաստան
գերի
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43544196_0:0:800:451_1920x0_80_0_0_e19bd272c658b9050163486ed19a77e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց օգտագործել որպես քաղաքական պատանդներ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հայտնում են ԱԺ աշխատակազմից։«ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը»,–ասել է Ռուբինյանը։Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները, չլուծված հումանիտար խնդիրները:Հույս ունենք` ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի գերիների վերադարձի համար. ՄիրզոյանՍեդերֆելտն իր հերթին կարևորել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Խոսելով կառույցի շրջանակում համագործակցության մասին` Սեդերֆելտը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը:Նշենք, որ պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Վիեննայի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թիմ Կնոբլաուն, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆրեյա Կոսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահի օգնական Ջոնաթան Դեմները:Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43544196_48:0:760:534_1920x0_80_0_0_a86608d3736faa0c37069a2c2298bdca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, եահկ, հայաստան, գերի, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայ գերիներ, անհետ կորածներ
ռուբեն ռուբինյան, եահկ, հայաստան, գերի, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայ գերիներ, անհետ կորածներ
ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը. Ռուբինյանը` Սեդերֆելտին
18:09 15.06.2022 (Թարմացված է: 18:21 15.06.2022) ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց օգտագործել որպես քաղաքական պատանդներ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հայտնում են
ԱԺ աշխատակազմից։
«ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը»,–ասել է Ռուբինյանը։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները, չլուծված հումանիտար խնդիրները:
Սեդերֆելտն իր հերթին կարևորել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Խոսելով կառույցի շրջանակում համագործակցության մասին` Սեդերֆելտը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը:
Նշենք, որ պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Վիեննայի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թիմ Կնոբլաուն, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆրեյա Կոսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահի օգնական Ջոնաթան Դեմները:
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն,
գերիների իրական թիվը 119 է։