https://arm.sputniknews.ru/20220615/dzerbakalvel-e-taradrami-pvokhanakman-keti-vra-avazakajin-hardzakum-katarelu-kaskatsanqvov--43498783.html
Տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է
Տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Ոստիկանություն էր զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել: 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T10:15+0400
2022-06-15T10:15+0400
2022-06-15T10:28+0400
ավազակային հարձակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երևանի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակած անձը Ավան թաղամասի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ է, որն արդեն ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, 2 օր անց` հունիսի 14-ին, ժամը 21։30-ին, նա հայտնաբերվել է Երևանի Վաղարշյան փողոցում և բերման ենթարկվել Նոր Նորքի բաժին։Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ժամը 23։16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 22։50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի:Ավելի վաղ հայտնել էինք, որ տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավազակային հարձակում
Տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է
10:15 15.06.2022 (Թարմացված է: 10:28 15.06.2022) Ոստիկանություն էր զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երևանի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակած անձը Ավան թաղամասի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ է, որն արդեն ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, 2 օր անց` հունիսի 14-ին, ժամը 21։30-ին, նա հայտնաբերվել է Երևանի Վաղարշյան փողոցում և բերման ենթարկվել Նոր Նորքի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ժամը 23։16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 22։50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։