https://arm.sputniknews.ru/20220615/dimadrutjun-sharzhman-andamnery-pakel-en-vazgen-sargsjan-pvoghvocy-43529157.html
«Դիմադրություն» շարժման անդամները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
«Դիմադրություն» շարժման անդամները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները նստացույց են արել դատախազության շենքի առջև` բողոքելով ակցիաների ժամանակ կալանավորված անձանց իրավունքների խախտման դեպքերից։ 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T15:13+0400
2022-06-15T15:13+0400
2022-06-15T16:10+0400
դիմադրություն շարժում
փողոց
արամ վարդևանյան
ընդդիմություն
հայաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43529634_0:0:1280:720_1920x0_80_0_0_fc1f861434462b01154f088d416a9787.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը. նրանք նստացույց են արել։Նշենք, որ նրանք Վարդանյանների այգում էին հավաքվել, որից հետո գնացին դատախազության շենքի մոտ։Դրանից հետո ընդդիմադիրները Վարդևանյանի գլխավորությամբ նստացույց սկսեցին` իրենց բողոքն արտահայտելով ակցիաների ժամանակ կալանավորված անձանց իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ։Հավելենք, որ որոշ ժամանակ անց ընդդիմադիրները բացեցին փողոցը և հիմա քայլերթ են անում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ:Այսօր առավոտյան, արդեն, Ֆրանսիայի հրապարակն ազատվել է վրաններից, ավելի քան 40-օրյա ընդմիջումից հետո վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43529634_140:0:1100:720_1920x0_80_0_0_c50d95365af615766cb354d3639410e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիմադրություն շարժում, փողոց, արամ վարդևանյան, ընդդիմություն, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ
դիմադրություն շարժում, փողոց, արամ վարդևանյան, ընդդիմություն, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ
«Դիմադրություն» շարժման անդամները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
15:13 15.06.2022 (Թարմացված է: 16:10 15.06.2022) Ակցիայի մասնակիցները նստացույց են արել դատախազության շենքի առջև` բողոքելով ակցիաների ժամանակ կալանավորված անձանց իրավունքների խախտման դեպքերից։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը. նրանք նստացույց են արել։
Նշենք, որ նրանք Վարդանյանների այգում էին հավաքվել, որից հետո գնացին դատախազության շենքի մոտ։
«Ակցիաների ժամանակ ոստիկանություն է բերվել, իսկ հետո կալանավորվել 31 քաղաքացի։ Սակայն չունենք մեկ դեպք, որ ոստիկան կալանավորված լինի, ինչն աբսուրդ է»,- ասաց շարժման անդամ Արամ Վարդևանյանը։
Դրանից հետո ընդդիմադիրները Վարդևանյանի գլխավորությամբ նստացույց սկսեցին` իրենց բողոքն արտահայտելով ակցիաների ժամանակ կալանավորված անձանց իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ։
Հավելենք, որ որոշ ժամանակ անց ընդդիմադիրները բացեցին փողոցը և հիմա քայլերթ են անում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն
ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ
վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում.
գնալու են մինչև վերջ:Այսօր առավոտյան, արդեն,
Ֆրանսիայի հրապարակն ազատվել է վրաններից, ավելի քան 40-օրյա ընդմիջումից հետո վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը։