https://arm.sputniknews.ru/20220615/azhn-vaveracrec-aph-razmakan-nshanakutjan-arbanjakajin-kapi-ogtagvortsman-hamadzajnagiry-43536865.html
ԱԺ–ն վավերացրեց ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի օգտագործման համաձայնագիրը
ԱԺ–ն վավերացրեց ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի օգտագործման համաձայնագիրը
Sputnik Արմենիա
Հայաստանը համաձայնագիրը վավերացրեց մեկ վերապահումով, որ հետագայում առանձին որոշումներ կկայացնի համաձայնագրին միացող երկրների վրա համաձայնագրի դրույթների... 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T16:29+0400
2022-06-15T16:29+0400
2022-06-15T16:52+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
արբանյակ
հայաստան
աժ (ազգային ժողով)
համաձայնագիր
փաստաթուղթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451132_0:102:1600:1002_1920x0_80_0_0_b6922e0d9f47026d4f05572878ac34f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը։Դրա շնորհիվ մեր երկիրը կարող է օգտվել ՌԴ ռազմական նշանակության տիեզերական սարքերի ռեսուրսից, եթե համաձայնագրին միացած ԱՊՀ անդամ մյուս երկրները դեմ չլինեն։Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը երեկ` հունիսի 14-ին, ԱԺ–ում համաձայնագրի ներկայացման ժամանակ ասել էր, որ ռազմատեխնիկական աջակցության անհատույց տրամադրման հնարավորությունը սահմանվում է Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների և համաձայնագրի մասնակից այլ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև կնքվող երկկողմ պայմանագրերի միջոցով։ՀՀ–ն միանում է ԱՊՀ ռազմական արբանյակային կապի համաձայնագրին. Ադրբեջանը չի միացելՊաշտպանության փոխնախարարը նաև հայտնել էր, որ Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է մեկ վերապահումով, որ հետագայում առանձին որոշումներ կկայացնի համաձայնագրին միացող երկրների վրա համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ։«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Կզըլ քաղաքում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստում։Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020թ. հունվարի 1-ին: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ–ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, չեն ստորագրել Ադրբեջանը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան։Արբանյակը ՀՀ սեփականությունն է. ԲՏԱ-ն մանրամասներ է հայտնել «աղմկահարույց» Urdaneta-իցՀայաստանի կառավարությունը համաձայնագիրը հաստատել է այս տարվա փետրվարի 23-ի նիստում, որից հետո ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451132_97:0:1520:1067_1920x0_80_0_0_5e89a18e1d1519dee9fd88633e5f2374.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), արբանյակ, հայաստան, աժ (ազգային ժողով), համաձայնագիր, փաստաթուղթ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), արբանյակ, հայաստան, աժ (ազգային ժողով), համաձայնագիր, փաստաթուղթ
ԱԺ–ն վավերացրեց ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի օգտագործման համաձայնագիրը
16:29 15.06.2022 (Թարմացված է: 16:52 15.06.2022) Հայաստանը համաձայնագիրը վավերացրեց մեկ վերապահումով, որ հետագայում առանձին որոշումներ կկայացնի համաձայնագրին միացող երկրների վրա համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը։
Դրա շնորհիվ մեր երկիրը կարող է օգտվել ՌԴ ռազմական նշանակության տիեզերական սարքերի ռեսուրսից, եթե համաձայնագրին միացած ԱՊՀ անդամ մյուս երկրները դեմ չլինեն։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը երեկ` հունիսի 14-ին, ԱԺ–ում համաձայնագրի ներկայացման ժամանակ ասել էր, որ ռազմատեխնիկական աջակցության անհատույց տրամադրման հնարավորությունը սահմանվում է Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների և համաձայնագրի մասնակից այլ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև կնքվող երկկողմ պայմանագրերի միջոցով։
Պաշտպանության փոխնախարարը նաև հայտնել էր, որ Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է մեկ վերապահումով, որ հետագայում առանձին որոշումներ կկայացնի համաձայնագրին միացող երկրների վրա համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ։
«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Կզըլ քաղաքում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստում։
ՀՀ այդ ժամանակվա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնագիրը չէր ստորագրել, ըստ ոչ պաշտոնական վարկածի, Ադրբեջանի հետ նույն համակարգից օգտվելու մտահոգության պատճառով։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020թ. հունվարի 1-ին: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ–ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, չեն ստորագրել Ադրբեջանը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան։
Հայաստանի կառավարությունը համաձայնագիրը հաստատել է այս տարվա փետրվարի 23-ի նիստում, որից հետո ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը։