00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

© Photo : Armenian National Philharmonic OrchestraՓիթեր Ունջյան
Փիթեր Ունջյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Փիթեր Ունջյան
Բաժանորդագրվել
Ծրագրում կհնչեն Դվորժակի «Նոր աշխարհից» կամ 9-րդ սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մոտ 25 տարվա դադարից հետո կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Մենակատարն է հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մկդաֆին (ԱՄՆ)։
Ծրագրում կհնչեն Դվորժակի «Նոր աշխարհից» կամ 9-րդ սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը։
Երաժիշտները համատեղ ասուլիսում նախ նշեցին, որ շատ բարձր են գնահատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) պատրաստվածությունը՝ թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային տեսանկյունից։ Ինչ վերաբերում է ծրագրի ընտրությանը, ապա նշված դասական ստեղծագործությունները շատ լավ են ընդունվում ամերիկյան և եվրոպական հանդիսատեսի կողմից և ընկալելի ու հասանելի են լայն զանգվածների համար։
© Photo : Armenian National Philharmonic OrchestraՓիթեր Ունջյան
Канадский дирижер армянского происхождения Питер Унджян - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Փիթեր Ունջյան
Հարցին, թե դիրիժորին հաջողվո՞ւմ է արդյոք նվագացանկում ընդգրկել հայ կոմպոզիտորիների ստեղծագործություններ, Ունջյանը պատասխանեց, որ դա շատ բարդ և նուրբ հարց է. հանդիսատեսին հարկավոր է նրբորեն պատրաստել մինչև նոր երաժշտություն մատուցելը։ Դասականը այսօր այնքան էլ պահանջված չէ, ի տարբերություն «System of a Down»-ի, որը 4 հոգով կարող է մարզադաշտեր լցնել։
Հայ լինելը, հայի ազգանունը համաշխարհային համբավին օգնե՞լ է, թե՞ խանգարել. Ունջյանը նշեց, որ ինքը երբեք չի մտածել այդ մասին, դու այն ես՝ ինչ կաս, երբեք չի մտածել, որ հայ լինելու համար պետք է արդարանա։
Պատմական հայրենիք՝ Հայաստան, ոտք դնելիս, զգում է նույնը, ինչ 25 տարի առաջ, բայց՝ հիասքանչ տարբերություն։
«Բայց և տարբերությունը անհավանական է։ Երևանը անճանաչելի է դարձել, դարձել է եվրոպական, կոսմոպոլիտ քաղաք, 25 տարի առաջ այն դեռ սովետական երկիր էր, իսկ հիմա եվրոպական երկրի տպավորություն է թողնում։ Տեսնում եմ, որ մարդիկ իրենց ազատ են զգում, նախկինում մարդիկ ավելի փակ էին իրենց մտածողությամբ»,-ասաց երաժիշտը։
Այս անգամ նա Հայաստան է եկել իր քույրերի, նրանց ամուսինների, կնոջ ու որդու հետ։
Ռոբերտ Մքդաֆին իր հերթին կիսվելով Հայաստանի մասին տպավորություններով՝ ժպտալով նշեց, որ ամենավառը կոնյակի գործարան այցելելն էր․ «Շատ նշանակալի օր էր, հիասքանչ, բայց և շատ բան չեմ հիշում»,- կատակեց ջութակահարը։
Հավելենք, որ համերգը տեղի կունենա հունիսի 17-ին, Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Լրահոս
0