https://arm.sputniknews.ru/20220615/alen-simonjany-handipel-e-irani-mejlisi-nakhagahi-het-43522294.html
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ
Sputnik Արմենիա
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը: 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T14:44+0400
2022-06-15T14:44+0400
2022-06-15T14:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43520216_0:47:800:497_1920x0_80_0_0_3ae1bf9394c2739f85aae91d36eccf06.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծանոթության համար, նշել է, որ սա իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն ու հույս հայտնել, որ փոխայցերը շարունակական կլինեն:Իրանի Մեջլիսի նախագահը ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Իրան՝ նշելով, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը: Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:Իր ելույթում Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին:«Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը:Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»,-մասնավորապես նշել է Ալեն Սիմոնյանը:Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43520216_53:0:765:534_1920x0_80_0_0_8bec88b524d01acc4b981640ab4e6faa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ալեն սիմոնյան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ալեն սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ
14:44 15.06.2022 (Թարմացված է: 14:55 15.06.2022) Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, հայտնում են
ԱԺ լրատվական ծառայությունից։
ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծանոթության համար, նշել է, որ սա իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն ու հույս հայտնել, որ փոխայցերը շարունակական կլինեն:
Իրանի Մեջլիսի նախագահը ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Իրան՝ նշելով, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը:
Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:
Իր ելույթում Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին:
«Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը:
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»,-մասնավորապես նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: